Ամեն ինչից վեր պատվի՛ր Աստծո ձայնը

Ամեն ինչից վեր պատվի՛ր Աստծո ձայնը

«Օրհնյա՜լ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում, և Տերն է նրա հույսը» (ԵՐԵՄԻԱ 17.7):

Աստծուն ամեն մեկից և ամեն ինչից վեր պատվելու վերաբերմունքն այն վերաբերմունքն է, որը ողջունում է Նրա ներկայությունը մեր կյանքում: Մեր վերաբերմունքը պետք է ասի. «Աստվա՛ծ, նշանակություն չունի, թե ինչ են ասում մարդիկ, նշանակություն չունի, թե ինչ եմ ինքս մտածում, նշանակություն չունի, թե ինչ ծրագիր ունեմ, եթե ես հստակ լսեմ Քեզ և իմանամ, որ Դու ես ասում, ապա կպատվեմ Քեզ ամեն ինչից առավել»:

Երբեմն մենք ավելի շատ նշանակություն ենք տալիս, թե ինչ են մարդիկ ասում մեզ, քան՝ ինչ է Աստված ասում: Եթե ջանասիրաբար աղոթենք և լսենք Աստծուց, այնուհետև սկսենք մարդկանցից կարծիք հարցնել, դրանով ցույց ենք տալիս, որ մարդկանց կարծիքն ավելի ենք պատվում, քան Աստծունը: Այսպիսի վերաբերմունքը կխանգարի Աստծո ձայնը մշտապես լսելու կարողությանը: Եթե մտադիր ենք զարգացնել Աստծո ձայնը լսելու և Հոգով առաջնորդվելու կարողություն, ապա պետք է դադարենք մարդկանցից շատ կարծիքներ լսելուց և վստահենք այն իմաստությանը, որ Աստված դնում է մեր սրտում: Կա ժամանակ, երբ տեղին է լավ խորհուրդ ստանալը, սակայն մարդկանց հավանությունից մշտապես կախված լինելը մեզ կհեռացնի Աստծո կամքից:

Սատանան ուզում է, որ մտածենք, թե ընդունակ չենք լսելու Աստծուց, բայց Աստծո Խոսքն ասում է, որ դա ճիշտ չէ: Սուրբ Հոգին բնակվում է մեր ներսում, որովհետև Աստված ուզում է, որ անձնապես առաջնոդվենք Հոգով և ինքներս լսենք Նրա ձայնը, երբ առաջնորդում և ուղղորդում է մեզ:

Այսօրվա խոսքում Աստված ասում է, որ մենք կօրհնվենք, եթե ապավինենք Իրեն: Համաձայն Երեմիա 17.5,6 խոսքերի՝ ծանր հետևանքներ են սպասում նրանց, ովքեր ապավինում են տղամարդկանց և կանանց անզորությանը, բայց օրհնյալ են նրանք, ովքեր ապավինում և պատվում են Տիրոջը: Երբ լսում ենք Աստծուն, լավ բաներ են տեղի ունենում: Նա ուզում է լինել մեր զորությունը, և մենք պետք է պատվենք Նրա Խոսքը՝ ամեն ինչից վեր:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. լսի՛ր, թե ինչ են ասում ուրիշները, բայց հնազանդվի՛ր Աստծուն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon