Ամո՛ւր բռնեք

Ամո՛ւր բռնեք

«Եվ չվհատվենք, չհոգնենք և չթուլանանք ազնվորեն և ճիշտ գործելուց, որովհետև ճիշտ և նշանակված ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք և չկորցնենք մեր արիությունը»: ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 6.9, AMP

Գաղատացիների 6.9-ում «վհատվելը» և «թուլանալը» վերաբերում են մտքում հանձնվելուն: Սուրբ Հոգին հորդորում է մեզ չհանձնվել մեր մտքում, որովհետև եթե ամուր կանգնենք, ի վերջո բարի պտուղներ կքաղենք:

Մտածե՛ք Հիսուսի մասին: Մկրտվելուց և Սուրբ Հոգով լցվելուց անմիջապես հետո Նա տարվեց անապատ, որպեսզի փորձվեր սատանայից: Նա չտրտնջաց, չհուսահատվեց և չընկճվեց: Նա չմտածեց կամ չխոսեց բացասական: Նա չշփոթվեց՝ փորձելով պարզել, թե ինչու դա պետք է տեղի ունենար: Նա հաղթականորեն անցավ յուրաքանչյուր փորձության միջով (տե՛ս Ղուկ. 4.1-13):

Կարո՞ղ եք պատկերացնել, որ Հիսուսը շրջում էր աշակերտների հետ և խոսում այն մասին, թե որքան դժվար էր ամեն բան: Կարո՞ղ եք պատկերացնել, որ Նա քննարկում էր այն, թե որքան դաժան էր լինելու Խաչը… կամ՝ որքան էր Նա վախենում գալիք բաներից… կամ՝ որքան վհատեցնող էր այն, որ Նա չուներ տանիք Իր գլխավերևում, և չուներ անկողին՝ գիշերը քնելու համար:

Հիսուսը զորություն էր ստանում Իր երկնային Հորից և հաղթանակած դուրս էր գալիս ամեն իրավիճակից: Մենք ունենք Նրա Հոգին, որ բնակվում է մեր մեջ, և այն զորությունը, որ օգնում է մեզ անցնելու ցանկացած դժվարության միջով:


Մենք կարող ենք հաղթահարել մեր իրավիճակներն այնպես, ինչպես Հիսուսը հաղթահարեց՝ ունենալով ոչ թե հանձնվողի, այլ հաղթողի մտածելակերպ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon