Այնքան կենսական, որքան քո սրտի բաբախը

«Որովհետև մարմնավոր լինողները մարմնի բաներն են մտածում, իսկ հոգևոր լինողները՝ Հոգու բաները»: Հռոմեացիների 8.5

Որպես հավատացյալներ՝ ճիշտ մտածելակերպն այնքան կարևոր է, որ մենք պարզապես չենք կարող առանց դրա ապրել: Ինչպես մեր սրտի բաբախը՝ այն կենսական անհրաժեշտություն է, որովհետև մեր կյանքում առկա շատ խնդիրներ արմատավորված են սխալ մտածողության ձևերում, որոնք հիմնված չեն ճշմարտության վրա:

Ճիշտ մտածելակերպը Աստծո հետ աղոթքի և Խոսքի միջոցով մշտական, անձնական հաղորդակցության արդյունք է: Մեզ համար կարևոր է ըմբռնել այն փաստը, որ մեր կյանքը չի ուղղվի, մինչև մեր մտածելակերպը չուղղվի, որովհետև մեր մտքերը պտուղ են բերում: Երբ ես ու դու լավ մտքեր ենք ունենում, մեր կյանքը լավ պտուղ է տալիս: Երբ վատ մտքեր ենք ունենում, մեր կյանքը վատ պտուղ է տալիս:

Որքան երկար եմ ծառայում Աստծուն և ուսումնասիրում Նրա Խոսքը, այնքան ավելի եմ գիտակցում, թե որքան կարևոր է իմանալ, թե ինչ է տեղի ունենում իմ մտքում: Որտեղ մարդու միտքն է, այնտեղ էլ մարդն է: Շարունակ մեր մտքերին հետևելը միակ ճանապարհն է, որով կկարողանանք երբևէ դրանք համահունչ պահել Աստծո Խոսքին և հաղթել թշնամու դեմ մեր պատերազմը:

Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, Դու ինձ ցույց ես տվել, որ ճիշտ մտածելակերպը միանգամայն կենսական  է: Ես կանոնավոր կերպով կփնտրեմ Քեզ ու կուսումնասիրեմ Քո Խոսքը, որպեսզի կարողանամ ճիշտ մտքեր ունենալ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon