Անցի՛ր

Անցի՛ր

«Թեև գնամ մահվան շուքի ձորով, չար բանից չեմ վախենա, որովհետև Դու ինձ հետ ես. Քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ» (ՍԱՂՄՈՍ 23.4):

Հաճախ խոսում ենք այն մասին, թե «ինչի միջով ենք անցնում», բայց բարի լուրն այն է, որ անցնում ենք. մենք չենք խրվում մեր խնդիրների մեջ՝ չունենալով որևէ ելք: Աստված երբեք չի խոստանում, որ կապրենք առանց խնդիրների, բայց խոստանում է լինել մեզ հետ ու երբեք չթողնել կամ չլքել մեզ: Երբ Աստված անցկացնում է մեզ որևէ բանի միջով, միշտ արժեքավոր դասեր է տալիս, որոնք կարող ենք օգտագործել ապագայում:

Աստծուց լսելու ամենակարևոր ժամանակներից մեկն այն է, երբ անցնում ենք դժվարությունների միջով և ուղղորդվելու կարիք ունենք: Ի՞նչ պիտի անենք: Որքա՞ն է տևելու մեր խնդիրը: Այսօրվա Սաղմոսում ասվում է, որ երբ անցնենք դժվարությունների միջով, Աստված կառաջնորդի մեզ: Ապավինելով Նրա օգնությանը՝ մենք կշարունակենք առաջ գնալ ու երբեք չհանձնվել:

Եբրայեցիների գրքում ասվում է, որ Աստված ուզում է, որ մենք անցնենք ամբողջ ճանապարհը, որպեսզի մեր հույսն իրականացած տեսնենք (տե՛ս Եբրայեցիների 6.11): Սատանայի ցանկությունն է, որ հիասթափվենք և հանձնվենք, բայց Աստված մեզ զորություն է տալիս գնալու մինչև վերջ: Մի՛ եղիր այնպիսի մարդ, ով սկսում է ինչ-որ բան անել, սակայն, բախվելով դժվարությունների՝ չի ավարտում այն: Երբ որևէ բան ենք սկսում, պետք է հաշվենք ծախսը և վստահ լինենք, որ ունենք այն, ինչ անհրաժեշտ է սկսածն ավարտին հասցնելու համար, որպեսզի հետո հիմար չերևանք: Ավարտելու համար վճռականություն է անհրաժեշտ. այն կօգնի գնալ մինչև վերջ, նույնիսկ երբ լավ զգացմունքները մարեն, իսկ մյուսները՝ հանձնվեն: Եթե գնաս մինչև վերջ, կստանաս հավատքիդ վարձքը:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. կյանքի ձորերով անցնելիս՝ Աստված միշտ կառաջնորդի և կմխիթարի քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon