Առաջին արձագանքը

Առաջին արձագանքը

«Ո՛վ Աստված, Դու ես իմ Աստվածը. առավոտվանից Քեզ եմ ման գալիս…» (ՍԱՂՄՈՍ 63.1):

Երբեմն զարմանում եմ, թե որքան երկար կարող ենք պայքարել որևէ իրավիճակում, նախքան կմտածենք, որ կարելի է խոսել Աստծո հետ և լսել Նրա ձայնը: Մենք գանգատվում ենք մեր խնդիրներից, փնթփնթում, տրտնջում, խոսում մեր ընկերների հետ և ասում, թե որքան կցանկանայինք, որ Աստված ինչ-որ բան աներ դրանց վերաբերյալ: Մենք մտքերով և զգացմունքներով պայքար ենք մղում իրավիճակների դեմ՝ հաճախ չօգտվելով ամենապարզ լուծումից, որն է՝ աղոթքը: Բայց ավելի վատ է այն, որ հետո հնչեցնում ենք բոլորիս հայտնի, հավանաբար, ամենաանհեթեթ արտահայտությունը. «Երևի, պետք է միայն աղոթել»: Համոզված եմ, որ լսել ես այս խոսքերը և գուցե նաև ինքդ ես ասել: Բոլորիս էլ ծանոթ են այս խոսքերը: Մենք մեղավոր ենք այն բանում, որ աղոթքին վերաբերվել ենք որպես վերջին հնարավորության և արտահայտվել այսկերպ. «Էլ ոչինչ չի օգնում, գուցե աղոթե՞նք»: Ի՞նչ են ասում այս խոսքերը: Այն, որ մենք իրականում չենք հավատում աղոթքի զորությանն այնպես, ինչպես հարկն է: Մենք կրում ենք բեռներ, որոնք չպիտի կրեինք, և ավելի դժվարացնում կյանքը, որովհետև չենք գիտակցում աղոթքի զորությունը: Եթե գիտակցեինք, ապա, որպես առաջին արձագանք և ոչ թե վերջին հույս, կխոսեինք Աստծո հետ ու կլսեինք, թե ինչ է Նա ասում:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թո՛ղ աղոթքը լինի քո առաջին արձագանքը, այլ ոչ թե վերջին հույսը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon