Աստծուց մե՛ծ բաներ սպասիր

Աստծուց մե՛ծ բաներ սպասիր

«Բայց Նրան, որ կարող է [իրականացնել Իր նպատակը և] առատությամբ անել բոլոր բաներից ավելի, քան որ խնդրում ենք կամ մտածում [անսահմանորեն վեր՝ մեր ամենավեհ աղոթքներից, ցանկություններից, մտքերից, հույսերից կամ երազանքներից], այն զորության չափով, որ մեզանում ներգործում է» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 3.20):

Ոմանք այնքան են վախենում վատ լուրերից, որ երբեք չեն մտածում բարի լուրերի համար աղոթելու մասին: Դա աստվածահաճո վերաբերմունք չէ: Եթե մենք ուզում ենք լսել Աստծո ձայնը և տեսնել Նրա զորությունը մեր կյանքում, ուրեմն պետք է ունենանք այնպիսի վերաբերմունք, որը հաճելի է Նրան: Մենք պետք է ունենանք դրական, ոչ թե բացասական սպասումներ: Կյանքի հանդեպ մեր մոտեցումը պետք է լցված լինի հավատքով, հույսով և բարի սպասումներով, որովհետև Աստվածաշունչն ասում է, որ առանց հավատքի անկարելի է հաճո լինել Աստծուն (տե՛ս Եբրայեցիների 11.6), և հույսը երբեք չի ամաչեցնի մեզ (տե՛ս Հռոմեացիների 5.5): Աստծո մեջ բացասական ոչինչ չկա. այն ամենը, ինչ Նա անում է, ի նպաստ մեզ է, այնպես որ, սա հենց այն է, ինչ պետք է ակնկալենք, երբ աղոթում ենք: Մենք չպետք է աղոթենք, ապա մտածենք՝ արդյո՞ք Աստված ընդհանրապես որևէ բան կանի. մենք պետք է աղոթենք՝ ակնկալելով, որ Աստված կանի նույնիսկ ավելին, քան մենք խնդրել ենք:

Այսօրվա խոսքում ասվում է, որ Աստված կարող է «առատությամբ անել բոլոր բաներից ավելի», քան երբևէ կհամարձակվենք խնդրել կամ, նույնիսկ, մտածել: Նա կարող է մեր «ամենավեհ աղոթքներից, ցանկություններից, մտքերից, հույսերից կամ երազանքներից» անսահմանորեն ավելին տալ: Սա հրաշալի պնդում է, որը պետք է լցնի մեզ այն վստահությամբ, որն անհրաժեշտ է սպասումով աղոթելու համար: Ես անձամբ գերադասում եմ աղոթել մեծ բաների համար, ունենալ մեծ սպասումներ և ստանալ դրանց կեսը, քան առանց հավատքի աղոթել աննշան, փոքրիկ բաների համար և բոլորն էլ ստանալ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստծուց մե՛ծ բաներ սպասիր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon