Աստծուց տրված ցանկություններ

Աստծուց տրված ցանկություններ

«Ցնծա՛ Տիրոջով, և Նա կտա քեզ քո սրտի ուզածները» (ՍԱՂՄՈՍ 37.4):

Աստված խոսում է մեզ հետ նաև մեր սրտի սրբագործված ցանկությունների միջոցով: Աստված ճիշտ ցանկություններ է դնում մեր սրտում, ապա իրականացնում է: Հիշում եմ, մի անգամ տնական դդմիկով հաց էի ուզում, բայց այն պատրաստելու համար ո՛չ տաղանդ ունեի, ո՛չ էլ ժամանակ: Ես պարզապես ասացի. «Տե՛ր, թարմ դդմիկով հաց եմ ուզում», և այլևս չմտածեցի այդ մասին: Գրեթե մեկ շաբաթ անց, մի կին, ով ոչինչ չգիտեր իմ ցանկության մասին, ինձ մի տուփ տվեց: Ես բացեցի և ի՞նչ տեսա. տնական դդմիկով հաց: Աստված հաճույք է ստանում, երբ մեզ համար փոքր ու մեծ բաներ է անում, և մենք միշտ պետք է գնահատենք դա:

Մենք պետք է խնդրենք Աստծուց տալ մեզ սրբացված կամ սուրբ ցանկություններ: Սովորաբար մենք ցանկանում ենք այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ հաջողությունը, ֆինանսները, գեղեցիկ տները, լավ փոխհարաբերություները, սակայն պետք է ունենանք նաև հոգևոր ցանկություններ: Մենք պետք է փափագենք խորությամբ և մտերմորեն ճանաչել Աստծուն, պետք է մշտապես ցուցաբերենք Հոգու պտուղը, հատկապես՝ սերը, պետք է ծառայենք Աստծուն այնպես, որ Նա փառավորվի, և պետք է մշտապես հնազանդ լինենք Նրան: Եկե՛ք խնդրենք Աստծուց, որ հեռացնի մարմնական ցանկությունները և տա մեզ սրբացված ցանկություններ:

Աստված մեր ներսում դնում է ցանկություններ, որոնք Նրա արդարությունը, խաղաղությունն ու ուրախությունն են բերում մեր կյանքի մեջ (տե՛ս Հռոմեացիների 14.17), և այդ ցանկությունները երբեք չեն հակասում Նրա Խոսքին:

Սխալ ցանկությունները տանջում և անհամբեր են դարձնում մեզ, բայց երբ ունենք սրբացված ցանկություններ, մենք պատրաստակամորեն սպասում ենք Աստծուն՝ վստահելով Նրա ճանապարհներին և Նրա ժամանակներին:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դի՛ր քո ցանկություններն Աստծո առջև, աղոթի՛ր դրանց համար և վստահի՛ր Աստծուն, որ Նա ճիշտ ժամանակին կիրականացնի, եթե անհրաժեշտ լինի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon