Աստծո արդար ընկերը

Աստծո արդար ընկերը

«Նա Քրիստոսին, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որ մենք Նրանում և Նրանով դառնանք Աստծո արդարությունը [օժտվենք այդ արդարությամբ, օրինակ լինենք այդ արդարության], [որն էլ պետք է լինենք, Նրա բարությամբ հաստատված և ընդունված և Նրա հետ ճիշտ փոխհարաբերության մեջ մտած]» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 5.21):

Ես չեմ կարող մտածել որևէ բանի մասին, որն առավել փառահեղ է, քան Աստծո ընկեր լինելը: Չկա մի բան, որ կգերադասեի լսել, քան Աստծո այս խոսքերը. «Ջոյս Մայերն Իմ ընկերն է»: Ես չեմ ուզում, որ Նա ասի. «Ջոյս Մայեր. գիտի աղոթքի բոլոր սկզբունքները, կարող է բազմաթիվ աստվածաշնչյան խոսքեր մեջբերել, աղոթելիս շատ պերճախոս է, բայց Ինձ բոլորովին չի ճանաչում, և մենք իրականում ընկերներ չենք»: Ես ուզում եմ իմանալ, որ Աստված մտածում է իմ մասին՝ որպես Իր ընկերոջ, և հավատում եմ, որ դու էլ նույնն ես ցանկանում: Հիսուս Քրիստոսի միջոցով մենք ունենք իրավունք՝ հարմարավետ զգալու Աստծո մոտ, լսելու Նրա ձայնը և համարձակությամբ մոտենալու շնորհքի Գահին և պատշաճ ժամանակին ստանալու մեզ անհրաժեշտ օգնությունը՝ մեր և ուրիշների կարիքները բավարարելու համար (տե՛ս Եբրայեցիների 4.16):

Լավագույն բանը, որ կարող ես երբևէ անել, Աստծո հետ քո ընկերությունը զարգացնելն է: Հիսուսն արդարացրեց քեզ այն արյան միջոցով, որ թափեց խաչի վրա, ուստի չկա որևէ պատճառ, որ չկարողանաս մոտենալ Աստծուն այնպես համարձակ և անկաշկանդ, ինչպես կմոտենայիր քո լավագույն ընկերոջը: Հիշի՛ր, Աստծո հետ ընկերությունը ժամանակի և ջանքերի ներդրում է պահանջում: Բայց նաև հիշի՛ր, որ քո ընկերության խորացմանը զուգընթաց զարգանում է նաև Աստծո ձայնը լսելու քո կարողությունը: Աստծո հետ հարաճուն, կենսունակ, աստիճանաբար խորացող ընկերական հարաբերությունները բնականաբար կհանգեցնեն Նրա հետ ավելի արդյունավետ հաղորդակցման:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. այսօր ջա՛նք արա աստիճանաբար խորացնել քո ընկերական հարաբերությունն Աստծո հետ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon