Աստված ընտրում է մեր պարգևները

Աստված ընտրում է մեր պարգևները

«… Մարդը չի կարող ոչինչ վեր առնել [նա չի կարող ոչինչ պահանջել, չի կարող ոչինչ վերցնել իրեն], եթե Երկնքից տրված չլինի նրան [Մարդը պետք է գոհ լինի այն պարգևից, որ տրվում է իրեն Երկնքից. ուրիշ աղբյուր չկա]» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 3.27):

Կարծում եմ՝ շատ տխուր բան է տեղի ունենում, երբ մարդիկ մրցում են միմյանց դեմ կամ համեմատվում միմյանց հետ պարգևների, բնական ընդունակությունների և կոչման ոլորտում: Համեմատության և մրցակցության պատճառով կորցնում ենք այն ուրախությունը, որը վերապրում ենք, երբ անում ենք այն, ինչ Աստված սահմանել է մեզ անելու:

Այսօրվա խոսքը պատվիրում է բավարարվել այն պարգևով կամ պարգևներով, որ ունենք: Մեր պարգևներն Աստծուց են, և մենք պետք է երջանիկ լինենք դրանցով, որովհետև չենք կարող ստանալ այլ պարգևներ, եթե Աստված չորոշի տալ դրանք: Մենք պետք է վստահենք Սուրբ Հոգուն՝ հավատալով, որ Նա ուղարկվել է Երկիր, որպեսզի օգնի, որ Աստծո կամքն իրականանա երկրագնդի վրա և յուրաքանչյուրիս կյանքում:

Քաջալերո՛ւմ եմ քեզ մտորել այն փաստի շուրջ, որ Աստված ուղարկել է Սուրբ Հոգուն՝ մեր մեջ բնակվելու համար: Նա ապրում է յուրաքանչյուրի սրտում, ով իսկապես ընդունել է Հիսուս Քրիստոսին՝ որպես Փրկչի և Տիրոջ: Սուրբ Հոգին ուղարկվել է՝ պահելու մեզ մինչև փրկագնման վերջին օրը, երբ Հիսուսը կվերադառնա և կպահանջի նրանց, ովքեր Իրենն են: Նա փորձում է խոսել մեզ հետ, որպեսզի առաջնորդի այն առատության մեջ, որ Հիսուսն Իր մահվամբ ապահովեց մեզ համար: Երբ պատերազմում ենք մեր կոչման դեմ կամ բավարարված չենք նրանով, ինչ կանք և ինչ ունենք, մենք պատերազմում ենք Սուրբ Հոգու աշխատանքի և իմաստության դեմ: Մենք պետք է հպատակվենք Նրան, հնազանդվենք Նրա ձայնին, զարգացնենք այն պարգևները, որ Նա դրել է մեր մեջ, և Նրա օգնությամբ ջերմեռանդորեն ապրենք Աստծո փառքի համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. գոհունակությունը մեր հարգանքի տուրքն է Աստծուն: Այն ասում է, որ մենք վստահում ենք Նրան և գնահատում այն, ինչ Նա անում է մեզ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon