Աստված Իր ուղերձը տեղ է հասցնում

Աստված Իր ուղերձը տեղ է հասցնում

«Ուրեմն լսի՛ր քո Եհովա Աստծո ձայնը…» (ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ 27.10):

Ինչպես գիտես, երբեմն Աստված խոսում է մեզ հետ մարդկանց միջոցով: Հիշում եմ, երբ Աստված Դեյվի միջոցով խոսեց ինձ հետ մի խնդրի վերաբերյալ, որ առկա էր իմ կյանքում: Երբ Դեյվը հայտնեց դա, ես բարկացա: Նա պարզապես ասաց. «Արա՛ այն, ինչ ուզում ես. ես պարզապես ասում եմ այն, ինչ, հավատում եմ, որ Աստված ցույց է տվել ինձ»: Նա չփորձեց համոզել, որ իր ասածները ճշմարիտ են. պարզապես հաղորդեց այն, ինչ, իր կարծիքով, Աստված հայտնել էր իրեն: Հաջորդ երեք օրերի ընթացքում Աստված հավաստիացրեց ինձ, որ Դեյվն ասել էր ճշմարտությունը: Ես շատ արցունքներ թափեցի, որովհետև ամաչում էի խոստովանելուց, որ Դեյվը ճիշտ էր:

Գիտության խոսքը, որ Աստված տվեց Դեյվի միջոցով, օգնեց ինձ հասկանալու, թե ինչն էր պատճառը, որ դժվարություն ունեի իմ կյանքի բնագավառներից մեկում: Ես փնտրում էի Աստծուն այդ իրավիճակի համար և որևէ պատասխան չէի ստանում: Դեյվը տվեց պատասխանը, որն ինձ դուր չեկավ, որովհետև այն հանդիմանում էր ինձ՝ դատելու և բամբասելու համար: Հավանաբար Աստված հայտնեց պատասխանը Դեյվի միջոցով, որովհետև գիտեր, որ ես չէի կարողանա լսել այն անմիջապես Իրենից:

Չեմ կարող չընդգծել այն ազդեցությունը, որ այս փորձառությունն ունեցավ իմ կյանքում: Եթե Աստված անմիջականորեն աշխատեր ինձ հետ, համոզված եմ, որ ես դաս կքաղեի դրանից, բայց ավելի արժեքավոր էր այն դասը, որ սովորեցի, երբ Նա Դեյվի միջոցով խոսեց ինձ հետ:
Քաջալերում եմ, որ բաց լինես լսելու Աստծուն՝ վստահելի մարդկանց միջոցով, ովքեր լսում են Նրա ձայնը և սիրում են քեզ այնքան, որ պատրաստ են ասելու այն, ինչ Աստված ուզում է, որ լսես:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. խնդրի՛ր Աստծուց, որ ամեն օր խոսի քեզ հետ՝ ինչպես կցանկանա, երբ և ում միջոցով կցանկանա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon