Աստված խոնարհներին շնորհք է տալիս

«ամենդ իրար հնազանդելով խոնարհությունը հագեք, որ Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս»: Ա Պետրոս 5.5

Ա Պետրոսի 5.5-ն ասում է, որ Աստված հակառակ է կանգնում հպարտներին…բայց խոնարհներին շնորհք է տալիս: Եվ ով մտածում է, թե ինքը ինքնաստեղծ կին է կամ տղամարդ, կոպիտ սխալ է թույլ տալիս, որովհետև Հիսուսն ասաց. «…առանց Ինձ չեք կարող ոչինչ անել» (Հովհաննես 15.5):

Երբ ապրում ենք հպարտության մեջ՝ փորձելով հաջողություն ունենալ առանց Աստծո օգնության, մենք բաց ենք լինում թշնամու բազմաթիվ հարձակումների համար: Բայց խոնարհությունը ծածկոց է, որը Աստծո օգնությունն է ներքաշում մեր կյանքի մեջ՝ մեզ պաշտպանելու համար: Երբ խորնարհվես ու ասես. «Աստվա՛ծ, ես չգիտեմ, թե ինչ անեմ, ես վստահում եմ Քեզ», Աստված կօգնի քեզ:

Աստված թույլ չի տա մեզ հաջողություն ունենալ որևէ բանում, մինչև չհենվենք ու չապավինենք Իրեն: Բայց երբ խոնարհվենք Աստծո հզոր բազուկի տակ, ճիշտ ժամանակին Նա կբարձրացնի մեզ (տե՛ս Ա Պետրոս 5.6): Ճիշտ ժամանակը Աստծո ժամանակն է. երբ Աստված գիտի, որ մենք պատրաստ ենք, այլ ոչ թե՝ երբ մենք ենք կարծում, որ պատրաստ ենք: Որքան շուտ հասկանանք և ընդունենք դա, այդքան շուտ Աստված կիրագործի Իր ծրագիրը մեր կյանքում:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես խոնարհվում եմ Քո առջև՝ իմանալով, որ ճիշտ ժամանակին կբարձրացնես ինձ: Ես չեմ կարող իմ ուժերով հաջողության հասնել: Ես Քո օգնության կարիքն ունեմ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon