Աստված խոսում է տարբեր ձևերով

Աստված խոսում է տարբեր ձևերով

«…Ես, որ խոսում եմ արդարությունով…» (ԵՍԱՅԻ 63.1):

Այսօրվա խոսքում Աստված հռչակում է, որ Ինքը խոսում է, և երբ խոսում է, արդարությունով է խոսում: Մենք միշտ կարող ենք վստահ լինել, որ այն, ինչ Նա ասում է, արդար է: Աստված խոսում է մեզ հետ բազմաթիվ ձևերով, այդ թվում՝ Իր Խոսքով, բնության միջոցով, մարդկանց միջոցով, հանգամանքների միջոցով, խաղաղության միջոցով, իմաստության միջոցով, գերբնական միջամտությամբ, երազներով, տեսիլքներով և, ինչպես ոմանք են ասում, «ներքին վկայությամբ», որը լավագույնս կարելի է նկարագրել իբրև սրտի խորքում եղած «գիտություն»: Նա խոսում է նաև, ինչպես Աստվածաշնչում է գրված, «մեղմ ու բարակ ձայնով», որն, իմ կարծիքով, նույնպես վերաբերում է ներքին վկայությանը:

Աստված խոսում է նաև խղճմտանքի միջոցով, մեր ցանկությունների միջոցով և լսելի ձայնով, բայց հիշի՛ր, երբ Նա խոսում է, արդարություն է խոսում, ու երբեք չի հակասում Իր գրավոր Խոսքին: Մենք հազվադեպ ենք ֆիզիկապես լսում Աստծո ձայնը, չնայած այդպես լինում է: Ես հստակ լսել եմ Նրա ձայնը երեք թե չորս անգամ: Դեպքերից երկուսը եղել է քնած ժամանակ: Առաջին ագամ ես արթնացա Նրա ձայնից՝ լսելով իմ անունը: Ես միայն լսեցի «Ջոյս» անունը, բայց հստակ գիտեի, որ Աստված է խոսում: Նա չասաց, թե ինչ էր ուզում, սակայն ես բնազդաբար հասկացա, որ կանչում էր ինձ՝ Իր համար ինչ-որ յուրահատուկ բան անելու, թեև տարիներ շարունակ հստակ չէի հասկանում, թե ինչ պետք է անեի:

Ուզում եմ քաջալերել. խնդրի՛ր Աստծուն, որ օգնի քեզ լսելու Իր ձայնը ցանկացած ձևով, որ Նա կընտրի քեզ հետ խոսելու համար: Նա սիրում է քեզ. Նա ունի բարի ծրագրեր քո կյանքի համար, և Նա ցանկանում է խոսել քեզ հետ այդ մասին:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված խոսում է տարբեր ձևերով. պարզապես հիշի՛ր, Նա երբեք չի հակասի Աստվածաշնչին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon