Աստված կհագեցնի քո ծարավը

Աստված կհագեցնի քո ծարավը

«Ինչպես որ եղջերուն փափագում է ջրերի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է Քեզ, ո՛վ Աստված։ Իմ անձը ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն…» (ՍԱՂՄՈՍ 42.1,2):

Տարիներ շարունակ ես հաճախել եմ եկեղեցի՝ առանց իմանալու, որ Աստված ուզում է խոսել ինձ հետ, թեև անկեղծորեն սիրել եմ Նրան: Ես պահում էի բոլոր կրոնական կանոնները, տոները և ամեն կիրակի մասնակցում եկեղեցական ծառայությանը: Անում էի այն, ինչ գիտեի, բայց դա բավարար չէր Աստծո հանդեպ իմ ծարավը հագեցնելու համար:

Ես կարող էի ամբողջ ժամանակն անցկացնել եկեղեցում կամ Աստվածաշնչի ուսումնասիրման խմբակներում, սակայն դա չէր հագեցնում Տիրոջ հետ խորը փոխհարաբերություն ունենալու ծարավը: Ես կարիք ունեի խոսելու Նրա հետ իմ անցյալից և կարիք ունեի, որ Նա խոսեր ինձ հետ իմ ապագայից: Բայց ոչ ոք ինձ չէր սովորեցրել, որ Աստված ուզում է անձամբ խոսել ինձ հետ: Ոչ ոք ցույց չէր տվել ճանապարհ՝ իմ հոգևոր փափագը բավարարելու համար:

Աստվածաշունչը կարդալով՝ հասկացա, որ Աստված իսկապես ուզում է խոսել մեզ հետ և բավարարել Իր ներկայությունը վերապրելու և Իր հետ փոխհարաբերություն ունենալու մեր փափագը: Նա ունի ծրագրեր մեր կյանքի համար՝ ծրագրեր, որոնք կառաջնորդեն մեզ դեպի խաղաղություն և գոհություն, ու Նա ցանկանում է, որ աստվածային առաջնորդության միջոցով ճանաչենք և հասկանանք Իրեն ու լցվենք Իր կամքի գիտությամբ:

Աստծուն հուզում է այն, ինչ վերաբերում է քեզ, և Նրա մտադրությունն է անմիջականորեն ներգրավված լինել քո կյանքի յուրաքանչյուր ոլորտում: Երբ իմացա այս ճշմարտությունը և հավատացի դրան, Նրա հետ իմ հոգևոր ընթացքը դարձավ արկածային ճանապարհորդություն՝ կրոնական պարտականության փոխարեն:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. այսօր քո հանգիստ ժամանակի մի մասն անցկացրու՝ պարզապես լուռ մնալով: Դադարի՛ր և լսի՛ր, թե ինչ է Աստված ուզում փոխանցել քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon