Աստված չի փոխվում

Աստված չի փոխվում

«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 13.8

Ո՞րն է այն հիմնական պատճառը, որի համար այդքան սիրում ենք Հիսուսին: Այդ հարցին շատ պատասխաններ կան, օրինակ՝ այն փաստը, որ Նա խաչի վրա մահացավ մեզ համար, որպեսզի մենք չպատժվենք մեր մեղքերի համար, այնուհետև երրորդ օրը Նա հարություն առավ: Բայց Նրա հետ մեր ամենօրյա փոխհարաբերություններում մեծապես գնահատում ենք այն փաստը, որ մենք կարող ենք ապավինել Նրա անփոփոխ էությանը: Նա կարող է փոխել ցանկացած բան, որ փոփոխության կարիք ունի, բայց Ինքը մշտապես նույնն է:

Մենք կարող ենք ձգտել լինելու այսպիսի անձնավորություն, բայց դա երբեք տեղի չի ունենա, եթե չկարողանանք վերահսկել մեր հույզերը: Հուզականորեն հասուն լինել նշանակում է կայացնել որոշումներ՝ հիմնվելով Սուրբ Հոգու առաջնորդության, այլ ոչ թե մեր զգացմունքների վրա: Բայց դա տեղի չի ունենում ինքն իրեն:

Մեր հույզերը երբեք չեն վերանա, բայց մենք կարող ենք սովորել կառավարել դրանք: Աստված կարող է բերել մեզ հավասարակշռության մեջ: Դա չի նշանակում, որ մենք դառնում ենք անզգացմունքային կամ զգայազուրկ: Աստված տվել է մեզ հույզեր, որպեսզի կարողանանք վայելել կյանքը: Բայց երբ առաջնորդվում ենք Սուրբ Հոգով, Նրա զորությամբ կարողանում ենք վերահսկել մեր զգացմունքները:


Աստված չի ցանկանում, որ մենք փոխվենք ամեն անգամ, երբ փոխվում են մեր հանգամանքները: Նա ցանկանում է, որ մենք մշտապես նույնը լինենք, ինչպես որ Նա է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon