Ընդունե՛ք այն անձնավորությանը, որ Աստված ստեղծել է ձեզ լինելու

Ընդունե՛ք այն անձնավորությանը, որ Աստված ստեղծել է ձեզ լինելու

«…(Պարզապես մի՛ ցանկացեք խաղաղ փոխհարաբերություն Աստծո, ձեր ընկերների և ինքներդ ձեզ հետ, այլ հետամո՛ւտ եղեք, ձգտե՛ք դրան)»: Ա ՊԵՏՐՈՍ 3.11, AMP

Իմ ծառայության տարիներին բացահայտել եմ, որ շատ մարդիկ իրականում չեն սիրում իրենց: Նրանք մերժում են իրենք իրենց: Սա շատ ավելի մեծ խնդիր է, քան կարծում ենք: Անշուշտ, Աստծո կամքը չէ, որ Իր զավակները հակառակ լինեն իրենք իրենց: Ավելի շուտ, դա սատանայի փորձերից մեկն է, որի նպատակն է դարձնել մեզ թշվառ և թույլ չտալ սիրել ուրիշներին:

Եթե մենք հաշտ չլինենք ինքներս մեզ հետ, հաշտ չենք լինի ուրիշների հետ: Երբ մերժում ենք ինքներս մեզ, կարող է թվալ, թե ուրիշները նույնպես մերժում են մեզ: Փոխհարաբերությունները կարևոր մաս են մեր կյանքում: Այն, թե ինչ կարծիք ունենք մեր մասին, որոշիչ գործոն է մեր կյանքի և փոխհարաբերությունների հաջողության համար: Մենք պետք է լիովին վստահ լինենք Քրիստոսում:

Մեր ինքնագնահատականը այն ներքին պատկերն է, որ ունենք մեր մասին: Եթե այն, ինչ տեսնում ենք, առողջ չէ, չի համընկնում Աստծո Խոսքի հետ, մենք կտառապենք վախով, անապահովությամբ և մեր մասին տարբեր սխալ պատկերացումներով:

Աստված սիրում է մեզ և ցանկանում է, որ ընդունենք Նրա սերը: Եվ Նրա սիրո շնորհիվ մենք կարող ենք սիրել ինքներս մեզ առողջ, հավասարակշռված ձևով: Մենք Աստծո զավակներ ենք. մարդիկ, որոնք սիրված են, ընդունված և օրեցօր կատարելագործվում են Նրա շնորհքով:


Հիսուսը եկավ, որ վերականգնի մեր կյանքը: Այն բաներից մեկը, որ Նա եկավ վերականգնելու, առողջ, հավասարակշռված ինքնագնահատականն է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon