Ավելի շատ ուրախություն

Ավելի շատ ուրախություն

«Ուրախ սիրտը օգտակար է ինչպես դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնի»: ԱՌԱԿԱՑ 17.22

Իմ պատկերացումն ուրախության մասին այն է, որ ուրախությունն ընդգրկում է հույզերի լայն շրջանակ՝ հանդարտ բերկրանքից մինչև ծայրահեղ զվարթություն: Զվարթության ժամանակները զվարճալի են, և մենք կարիք ունենք երբեմն ծիծաղելու այնքան, մինչև որ մեր կողքը ցավի: Հավանաբար ամեն օր չենք ապրի այդպես, բայց մենք այդպիսի ժամանակների կարիք ունենք: Այլապես ինչո՞ւ պիտի Աստված մեզ ծիծաղելու ընդունակություն տար:

Որպես քրիստոնյաներ՝ մենք կարող ենք սովորել վայելել կյանքը և ընդունակ լինել ասելու. «Ես ապրում եմ իմ կյանքը հանդարտ բերկրանքով»: Ես կարծում եմ, որ հանդարտ բերկրանքը խաղաղության և ուրախության խառնուրդ է:

Աստվածաշնչում հունարեն բառերից մի քանիսը, որ վերաբերում են ուրախությանը, ունեն բերկրանք, զվարթություն, բուռն ուրախություն, հրճվանք, ցնծություն… ծայրահեղ ուրախություն նշանակությունները: Լսել եմ նաև, որ այն սահմանվում է որպես մեծ հաճույք կամ երջանկություն, հաճույքի կամ բավականության աղբյուր, վայելք:

Ինչ սահմանում էլ նախընտրեք, տխուր իրականությունն այն է, որ շատ քիչ հավատացյալներ գիտեն Տիրոջ ուրախությունը: Թույլ մի՛ տվեք, որ ևս մեկ օր անցնի՝ առանց վերապրելու Աստծո թագավորությունը՝ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով (տե՛ս Հռոմ. 14.17):


Չկա ավելի ողբերգական բան, քան ողջ լինելը և կյանքը չվայելելը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon