Բարի խոսքեր

Բարի խոսքեր

«Խոսելով իրար հետ սաղմոսներով և օրհնություններով և հոգևոր երգերով՝ երգե՛ք և սաղմոսե՛ք ձեր սրտերում Տիրոջը» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 5.19):

Աստվածաշնչի «Քինգ Ջեյմս» թարգմանության մեջ այս խոսքը հնչում է այսպես. «Խոսելով ինքներդ ձեզ հետ սաղմոսներով և օրհնություններով և հոգևոր երգերով՝ երգե՛ք և սաղմոսե՛ք ձեր սրտերում Տիրոջը»: Ես սիրում եմ սուրբգրային այս խոսքը կիրառել միաժամանակ երկու ձևով: Կարևոր է և՛ այն, թե ինչպես եմ խոսում ինքս ինձ հետ, և՛ այն, թե ինչպես եմ խոսում ուրիշների հետ:

Հեշտ է ընկնել բացասական բաների մասին խոսելու թակարդը՝ կենտրոնանալով խնդիրների, հիասթափությունների և բախումների վրա: Բայց դա խանգարում է մշտապես Հոգով լցված լինելուն և չի արտացոլում այն, ինչ Սուրբ Հոգին ուզում է ասել մեզ, որովհետև Նրա մեջ բացասական ոչինչ չկա: Նույնիսկ երբ Նա խոսում է մեզ հետ ինչ-որ խնդրի մասին, նպատակը լուծում առաջարկելն է, և երբ խոսում է դժվար իրավիճակների մասին, նպատակը մխիթարելը և ուժ տալն է: Որքան շատ ենք մտածում և խոսում մեր խնդիրներից, այնքան ավելի ենք տկարանում, բայց զորանում ենք, երբ խոսում և մտածում ենք Հիսուսի և մեզ տված Նրա խոստումների մասին:

Կյանքը հեշտ չէ. բոլորս ժամանակ առ ժամանակ բախվում ենք դժվարությունների: Աստված լցրել է մեզ Իր Հոգով, որպեսզի կարողություն տա հաղթահարելու դժվարությունները: Երբ անցնում ես դժվարության միջով, ականջդ Աստծո ձայնի՛ն պահիր: Խոսի՛ր դրական բաներ, որոնք Աստված ասում է քեզ Իր Խոսքի և Սուրբ Հոգու ձայնի միջոցով, որը հնչում է քո սրտում: Մեր խոսքերն ազդեցություն ունեն մեր կյանքում, ուստի, շատ կարևոր է խոսել բարի խոսքեր, որոնք լի են կյանքով:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. խելամտորե՛ն ընտրիր քո խոսքերը, որովհետև դրանք ունեն կյանքի և մահվան զորություն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon