Բարի հովիվը

Բարի հովիվը

«Ես եմ բարի Հովիվը, և Ես իմիններին ճանաչում եմ և իմիններից էլ ճանաչվում եմ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 10.14):

Աստծուց լսելը յուրաքանչյուր հավատացյալի իրավունքն ու արտոնությունն է: Աստված տալիս է մեզ կարողություն՝ զանազանելու Նրա ձայնը մյուս ձայներից, որոնք կարող են խաբել և մոլորեցնել մեզ: Նա զուգահեռներ է անցկացնում զանազանման այս կարողության և հովվի ձայնը ճանաչող ոչխարների բնազդի միջև, ինչպես կարդում ենք այսօրվա խոսքում:

Եթե մենք իսկապես Աստծունն ենք, ապա կկարողանանք զանազանել Նրա ձայնը այն ձայներից, որոնք կփորձեն շեղել մեզ: Մենք պետք է սովորենք քննել իրերի բնույթը և իմանալ Աստծո բնավորությունը:

Ես տրտմում եմ, երբ լսում եմ, որ մարդիկ ասում են՝ «Աստված ինձ ասաց սա անել», մինչդեռ ակնհայտ է, որ բարի հովիվը երբեք չէր ասի նրանց անել այն, ինչ անում են: Ես ճանաչում էի մի կնոջ, ում հոգևոր առաջնորդն ասել էր, որ Աստված նախասահմանել է, որ իրենք ամուսնանան: Խնդիրն այն էր, որ այդ մարդն արդեն ամուսնացած էր: Ցավոք, այս կինը հավատացել էր նրան և խրախուսել, որ կնոջից բաժանվեր, որպեսզի միասին լինեին: Դա հիմար, անբարեպաշտ արարք էր և երբեք չէր կարող լինել Աստծո կամքը, որովհետև հակառակ էր Նրա Խոսքին:

Մարդիկ հաճախ ուզում են իմանալ հետևյալը. «Ինչպե՞ս կարող եմ համոզված լինել որ Աստծուց եմ լսում»: Մենք կտարբերենք Նրա ձայնը խաբեության ձայնից, եթե իսկապես ճանաչենք Նրա բնավորությունը, էությունը և իմանանք, թե ինչպես է Նա առաջնորդել ուրիշներին: Հիսուսն Իր ոչխարների մասին ասաց. «Բայց օտարի ետևից չեն գնում. այլ նրանից փախչում են, որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում» (Հովհաննես 10.5)


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբեք թույլ մի՛ տուր, որ զգացմունքները ղեկավարեն քեզ, հատկապես երբ դրանք առաջնորդում են անելու այն, ինչ հակառակ է Աստծո Խոսքին կամ Նրա բնավորությանը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon