Բարի պտո՛ւղ բեր

Բարի պտո՛ւղ բեր

«Սրանով փառավորվեց Իմ Հայրը, որ շատ պտուղ բերեք, և Իմ աշակերտները լինեք» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 15.8):

Այսօրվա խոսքում Հիսուսն ասաց, որ Աստված փառավորվում է, երբ մենք պտուղ ենք բերում: Նա պտղի մասին խոսեց նաև Մատթեոս 12.33-ում, երբ ասաց, որ ծառն իր պտղից է ճանաչվում, իսկ Մատթեոս 7.15,16 խոսքերում նույն սկզբունքը կիրառեց մարդկանց կյանքում: Այս խոսքերը ցույց են տալիս, որ, իբրև հավատացյալներ, պետք է մտահոգվենք, թե ինչպիսի պտուղ ենք բերում: Մենք ուզում ենք Սուրբ Հոգու բարի պտուղները բերել (տե՛ս Գաղատացիների 5.22,23), բայց ինչպե՞ս դա անենք:

Մենք գիտենք, որ Աստված լափող կրակ է, և Հիսուսն ուղարկվել է, որ մկրտի մեզ Սուրբ Հոգով և կրակով: Մինչև թույլ չտանք, որ Աստծո կրակը վառվի մեր կյանքում, երբեք չենք դրսևորի Սուրբ Հոգու պտուղները:

Բարի պտուղ բերելը ոգևորիչ է թվում մինչև այն պահը, երբ գիտակցում ենք, որ պտուղ բերելու համար պետք է էտվել: Հիսուսն ասաց. «Ամեն ճյուղ, որ Ինձանում է և պտուղ չի բերում, Նա կտրում է նրան, և ամեն պտուղ բերողին մաքրում է, որ է՛լ ավելի պտղաբեր լինի» (Հովհաննես 15.2): Ինչպես կրակը, այնպես էլ էտումը, խորհրդապատկերում են Սուրբ Հոգու աշխատանքը մեր կյանքում: Կրակն անհրաժեշտ է մաքրվելու և մարմինը սպանելու համար. էտումն անհրաժեշտ է աճի համար: Այն ամենը, ինչ մահացած է և սխալ ուղղությամբ է գնում, պետք է կտրվի, որպեսզի կարողանանք աճել որպես «արդարության բևեկնիներ» և առատ պտուղ բերենք Աստծո համար (տե՛ս Եսայի 61.3)


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբ Աստված ինչ-որ բան է կտրում քո կյանքից, դա անում է, որպեսզի տեղ բացի ավելի լավ բաների համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon