«Գայթակղվել» բարություն անելու

«Ուրեմն ով որ համարում է, թե ունի հաստատ միտք և հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ վայր չընկնի (մեղքի մեջ)»: Ա Կորնթացիների 10.12, AMP

Մեղքի գայթակղության մեջ ներքաշվելու պատճառներից մեկը մեր մասին չափից բարձր կարծիք ունենալը և ինքներս մեզ չափից շատ վստահելն է: Սա մի վերաբերմունք է, որը խրախուսվում է թշնամու կողմից: Մենք հպարտանում ենք ու մտածում, թե ամեն ինչ հրաշալի է, բայց սատանան գայթակղում է մեզ, ու մենք ընկնում ենք մեղքի մեջ:

Հիմա, այս մյուս պնդումը կարող է ցնցել քեզ. դու պիտի իմանաս, որ կա նաև լավ տեսակի գայթակղություն: Մենք կարիք ունենք գիտակցելու, որ սատանան գայթակղում է մեզ չարիք գործելու, բայց ինչ-որ առումով Աստված էլ գայթակղում է բարիք գործելու: Ամեն անգամ, երբ թշնամին վատ ընտրություն է դնում քո առջև, Աստված միշտ ունի պատրաստի լավ ընտրություն:

Երբ մեղք գործելու գայթակղությունը ճնշող է թվում, հիշի՛ր, որ Սուրբ Հոգին, ով շատ ավելի հզոր է, քան թշնամին, նույնպես ցանկանում է ճնշել քեզ, բայց լավ իմաստով: Նա ցանկանում է ներգործել քեզ վրա, որպեսզի մեծ բաներ անես, եթե միայն թույլ տաս Նրան:

Աստված փորձում է փրկել մեր կյանքը: Նա ցանկանում է զորացնել մեզ, որպեսզի անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում, մենք պահպանված և պաշտպանված լինենք Նրա ծածկոցի տակ: Երբ Աստված գայթակղում է քեզ անելու բարին, լավագույն բանը, որ կարող ես անել, հնազանդվելն է:

Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, ես ուզում եմ լսել ու հնազանդվել Քո բարի «գայթակղություններին»: Երբ թշնամին փորձի ինձ գակթակղել, ցո՛ւյց տուր Քո կամքը և Քո ճանապարհը, որպեսզի փոխարենը հետևեմ Քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon