Դարձե՛ք ներկայի մարդ

Դարձե՛ք ներկայի մարդ

«…մեկ բան կա, ետևի բաները մոռանալով՝ դեպի առջևում լինողներն եմ նկրտում։ Հետևում եմ դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին՝ Քրիստոս Հիսուսում»: ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 3.13,14

Անցյալի համար ափսոսանքը գողանում է ուրախությունն ու խաղաղությունը: Անկախ նրանից՝ սխալը կատարվել է քսան տարի առաջ, թե քսան րոպե առաջ, ոչինչ չեք կարող անել՝ բացի ապաշխարելուց, ներում ստանալուց, անցյալը մոռանալուց և առաջ ընթանալուց: Եթե կա որևէ բան, որ կարող եք անել ձեր սխալի հետևանքներն անվավեր ճանաչելու համար, անպայման արե՛ք դա: Բայց դուք պետք է բաց թողնեք անցյալը, որպեսզի ընդունեք ապագան:

Ինչպես Պողոսը, բոլորս ձգտում ենք կատարելության, բայց որևէ մեկս դեռ չի հասել: Թեև Պողոսը դժվարություններ կրեց, ես հավատում եմ, որ Նա վայելեց իր կյանքի ճանապարհորդությունն ու ծառայությունը, և այդ «մեկ բանը» բացատրում է, թե ինչու նա կարողացավ անել դա. նա սովորեց մոռանալ իր սխալները և հրաժարվեց անցյալի ափսոսանքով ապրելուց:

Միշտ հիշե՛ք, որ ափսոսանքը գողանում է ներկան: Աստված կանչել է մեզ մտերիմ լինել Իր հետ հիմա: Երբ կառչում ենք անցյալից, մի կողմ ենք դնում մեր հավատքը և դադարում ենք հավատալուց, այնուհետև կորցնում ենք մեր խաղաղությունն ու ուրախությունը:

Թող սա լինի որոշման օր ձեզ համար. օր, երբ որոշում եք այլևս չապրել ափսոսանքով: Դարձե՛ք ներկայի մարդ: Ապրե՛ք ներկայով: Աստված ունի ծրագիր ձեզ համար հիմա՛: Վստահե՛ք Նրան այսօր:


Աստված տալիս է շնորհք և ուրախություն և խաղաղություն այսօրվա համար, բայց Նա չի տալիս շնորհք երեկվա կամ վաղվա համար: Օր-օրի ապրե՛ք ձեր կյանքը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon