Աստված ասում է. «Դու կարող ես վստահել Ինձ»

Աստված ասում է. «Դու կարող ես վստահել Ինձ»

«…Երանելի է այն մարդը, որ Տիրոջից վախենում է… Չար համբավից չի վախենա. նրա սիրտը պատրաստ է, որ Տիրոջը հուսա» (ՍԱՂՄՈՍ 112.1,7):

Երբեմն Աստված խոսում է մեզ հետ՝ լցնելով մեր սիրտը խաղաղությամբ: Դու կարող ես բախվել այնպիսի իրավիճակների, երբ բոլորը հորդորում են քեզ վստահել Աստծուն և խաղաղություն պահպանել, բայց դու չգիտես ինչպես դա անել: Վախերը ճնշում, թուլացնում և սպառնում են քեզ: Ընկերներն ասում են՝ ամեն բան լավ կլինի, բայց քեզ համար դժվար է հավատալ, մինչև Աստված չի խոսում քո սրտում. «Դու կարող ես վստահե՛լ Ինձ. Ես հոգ կտանեմ: Ամեն բան իսկապես լավ կլինի»:

1989 թվականին այցելեցի բժշկի՝ հերթական ստուգման, որի ժամանակ իմ մարմնում հայտնաբերվեց քաղցկեղի արագ աճող տեսակ, և բժիշկը խորհուրդ տվեց անհապաղ վիրահատվել:

Լուրն իմանալուն պես սկսեցի պայքարել վախի դեմ: Ես դժվարությամբ էի քնում, և լինում էին ժամանակներ, երբ վախն այնպես ուժգին էր համակում ինձ, որ թվում էր՝ ուր որ է, կընկնեմ: Որքան էլ իմ ընտանիքի անդամները կամ ընկերները հուսադրում էին ինձ, միևնույն է, վախը չէր հեռանում, մինչև որ մի օր՝ գիշերվա ժամը 3։00-ին, Աստված խոսեց իմ սրտում ու ասաց. «Ջո՛յս, դու կարող ես վստահե՛լ Ինձ»:

Դրանից հետո այլևս չունեցա այդ նողկալի վախի զգացումը: Ես գիտակցաբար սպասում էի հետազոտության արդյունքներին, սակայն վախեցած չէի: Գիտեի, որ Աստծո ձեռքերում եմ, և ինչ էլ լինի, Նա հոգ կտանի ինձ համար:

Ինչպես պարզվեց, հետագա բուժման կարիք չունեցա: Վախկոտ լինելուց ես դարձա գոհացող, և սա այն է, ինչ կարող է տեղի ունենալ ցանկացած իրավիճակում, երբ սովորում ենք լսել Աստծո ձայնը:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. վստահի՛ր Աստծուն, Նա քեզ հուսախաբ չի անի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon