Եղե՛ք հավատացող հավատացյալ

Եղե՛ք հավատացող հավատացյալ

«Նրա համար՝ ինչպես Սուրբ Հոգին ասում է. «Այսօր, եթե Նրա ձայնը լսեք, մի՛ խստացրեք ձեր սրտերը՝ ինչպես բարկանալու ժամանակում փորձության օրը անապատի մեջ»»: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 3.7,8

Եբրայեցիների 3-րդ գլխում տեսնում ենք սրտի երկու տեսակ՝ կարծրացած սիրտ և անհավատ սիրտ: Անապատում կարծրացած սիրտը ստիպեց իսրայելցիներին ապստամբել: Կարծրացած սրտով մարդը չի կարող հեշտորեն հավատալ Աստծուն, ինչը մեծ խնդիր է, որովհետև ամեն բան, ինչ ստանում ենք Աստծուց, հավատքի միջոցով է: Նրանից որևէ բան ստանալու համար ընդամենը պետք է գալ Նրա մոտ պարզ, մանկական հավատքով և պարզապես հավատալ:

Բոլորս մեզ հավատացյալներ ենք կոչում, բայց ճշմարտությունն այն է, որ կան շատ «անհավատ հավատացյալներ»: Երկար ժամանակ ես նրանցից մեկն էի: Մանկությանս տարիներին ինձ այնքան ցավ էին պատճառել, որ խստացրել էի սիրտս, և Աստված ստիպված էր միջամտել իմ կյանքին:

Նույնիսկ Մովսեսն անապատում հասավ այնպիսի կետի, երբ տկարացավ հավատքում: Ահա թե ինչու մեզ համար կարևոր է մնալ հոգևոր զգոն վիճակում, որպեսզի արագ հավատանք և հավատքով քայլենք ամեն օր: Մենք կարող ենք ընտրել զգուշությամբ քայլել հավատքից՝ հավատք, և մեր հավատքը չխառնել կասկածանքի և անհավատության հետ: Հավատացող սիրտը կարևոր է, եթե ցանկանում ենք ապրել Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ:


Հիսուսը ցանկանում է վերականգնել ձեր շունչը՝ այդ թվում ձեր զգացմունքները: Թո՛ւյլ տվեք, որ Նա մտնի ձեր կյանքի այն բնագավառները, որոնք հասանելի չեն որևէ մեկին: Խնդրե՛ք, որ Նա փոխի ձեզ և դարձնի այնպիսի անձնավորություն, որն ունի նույն սիրտը, ինչ Նա ունի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon