Երբեք մի՛ հանձնվիր

Երբեք մի՛ հանձնվիր

«Եկեք չվհատվենք, չձանձրանանք և չթուլանանք ազնվաբարո վարվելուց և ճիշտ գործելուց, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք և չկորցնենք քաջությունը» (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 6.9):

Պատճառներից մեկը, որ մարդիկ չեն լսում Աստծո ձայնը, այն է, որ ժամանակից շուտ հանձնվում են: Պողոսն ու Շիղան կեսգիշերին բանտախցում երկրպագում և փառաբանում էին Աստծուն (տե՛ս Գործք 16.25): Շատերը կհանձնվեին և կպառկեին քնելու շատ ավելի վաղ: Մեր կարգախոսը պետք է լինի. «Երբեք մի՛ հանձնվիր»:

Քաջալերում եմ քեզ, ինչ էլ պատահի, չհանձնվել և շարունակել խոսել Աստծո հետ ու սպասել, որ Նա խոսի քեզ հետ: Ամեն օր ժամանա՛կ անցկացրու Աստծո հետ: Սատանան չի կարող պարտության մատնել նրան, ով հրաժարվում է հանձնվելուց: Նա ուզում է, որ դու հենց հիմա հանձնվես ու ասես.

  • «Ես երբեք ավելի լավ աշխատանք չեմ ունենա»:
  • «Ես երբեք չեմ ամուսնանա»:
  • «Ես երբեք չեմ ազատվի պարտքերից»:
  • «Ես երբեք չեմ նիհարի»:

Նման վերաբերմունքը երաշխիք է այն բանի, որ ոչինչ էլ չենք ստանա: Բայց մենք կարող ենք նաև ընտրել այն վերաբերմունքը, որն ասում է. «Աստված հավատարիմ է Իր Խոսքին, և ես երբեք չեմ հանձնվի»: Մարդիկ երբեք չեն տեսնում իրենց աղոթքների արդյունքը հիմնականում այն պատճառով, որ հանձնվում են: Մենք կհնձենք ճիշտ ժամանակին, բայց ե՞րբ է այդ ժամանակը. երբ Աստված գիտի, որ պատրաստ ենք ստանալու այն, ինչ խնդրում ենք: Մինչ այդ՝ մեր գործը հավատարիմ լինելն է: Շարունակի՛ր աղոթել և շարունակի՛ր հնազանդվել:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված տալիս է երկրորդ հնարավորություն, այնպես որ՝ եթե քեզ նոր սկիզբ է հարկավոր, ապա այսօրվանից քա՛յլ արա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon