Երբ լարված եք զգում

Երբ լարված եք զգում

«Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում»:
ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 4.7

Տարիներ առաջ այցելեցի բժշկի, որովհետև մշտապես տկարություն էի զգում: Նա ասաց, որ այդ ախտանշանները լարված լինելու արդյունք էին: Ես բավականաչափ չէի քնում, ճիշտ չէի սնվում և չափից շատ ծանրաբեռնում էի ինձ:

Լարվածությունը մարդու կյանքի բնականոն մասն է: Աստված ստեղծել է մեզ՝ դիմակայելու որոշակի չափի ճնշման և լարվածության: Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ անցնում ենք մեր սահմանները և անտեսում այն զգուշացումները, որ մեր մարմինը տալիս է, երբ ցավ է զգում կամ ուժասպառ լինում:

Հորդորում եմ, որ լավ խնամք տանեք ձեր մասին, որովհետև եթե «մաշեք» ձեր մարմինը, չեք կարողանա գնալ խանութ և գնել նոր մարմին: Մենք կարող էինք փոխել շատ բաներ, որոնք չափից շատ լարվածություն են պատճառում մեզ, եթե ցանկանայինք: Ազնի՛վ եղեք ինքներդ ձեզ հետ այն հարցում, թե ինչու եք անում որոշ բաներ, և թո՛ւյլ տվեք, որ Աստված հեռացնի այն բաները, որոնք հյուծում են ձեզ և լավ պտուղ չեն բերում:

Խաղաղությունը պետք է լինի բնականոն վիճակ Հիսուս Քրիստոսում յուրաքանչյուր հավատացյալի համար: Նա Խաղաղության Իշխանն է, և Հիսուսում մենք գտնում ենք խաղաղության մեր ժառանգությունը: Այն նվեր է Սուրբ Հոգուց, որը Նա տալիս է մեզ, երբ ապրում ենք Նրա Խոսքի հնազանդության մեջ:


Այն խաղաղությունը, որ Հիսուսը տալիս է, դրսևորվում է լավ և վատ ժամանակներում: Նրա խաղաղությունը դրսևորվում է փոթորկի մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon