Ժամանակները փոխվում են

Ժամանակները փոխվում են

«Եվ Նա է ժամանակները և ժամերը փոխողը…» (ԴԱՆԻԵԼ 2.21):

Տարիներ առաջ, որպես եկեղեցու աշխատակազմի անդամ, ես ունեի լավ աշխատանք: Իմ ծառայությունը ծաղկում էր, ես ունեի կայուն աշխատավարձ և մի շարք այլ հնարավորություններ՝ անելու այն, ինչ սիրում էի և զգում էի, որ կանչված եմ անելու: Այնուհետև եկավ ժամանակ, երբ Աստված խոսեց ինձ հետ այդ աշխատանքը թողնելու և իմ ծառայությունը դեպի «հյուսիս, հարավ, արևելք և արևմուտք» տարածելու մասին: Ես լսեցի Նրա խոսքերը. «Քո կյանքում այս ժամանակն ավարտված է. դու այս վայրում արել ես այն, ինչ պիտի անեիր»:

Իմ սրտում ես գիտեի, որ Աստված էր խոսել: Բայցևայնպես, վախի և խանդավառության զգացումները միախառնվել էին. ես պետք է սկսեի իմ ծառայությունը: Ես ուզում էի խիզախել և մեկ քայլ առաջ գնալ, բայց վախենում էի սխալվելուց և կորցնելուց այն, ինչ ունեի: Ուզում էի տեսնել, թե Աստված ինչ կաներ, բայց վախենում էի անհայտ տարածքում այդպիսի մեծ քայլ անելուց:

Երբեմն Աստված ավարտում է ինչ-որ բան, իսկ մենք շարունակում ենք կառչած մնալ դրանից: Իմ հոգին ուզում էր քայլ անել, բայց մարմինս ուզում էր մնալ: Ես մեծ ապահովություն էի զգում այն պաշտոնում, որ Աստված կոչ էր անում ինձ թողնել, և չէի ցանկանում հրաժարվել: Բայց, ի վերջո, հնազանդվեցի Նրան և այսօր վայելում եմ այն ծառայությունը, որ տարածված է ամբողջ աշխարհով: Հիշի՛ր, Աստված փոխում է ինչ-որ բաներ, և մենք պետք է հոժարակամ լինենք հետևելու Նրա առաջնորդությանը:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ակա՛նջ դիր Աստծո ձայնին և հնազանդվի՛ր Նրա առաջնորդությանը, երբ կյանքում փոփոխություններ կատարելու կարիք ունենաս:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon