Ժառանգության երաշխիք

Ժառանգության երաշխիք

«Որ [Հոգին] մեր ժառանգության երաշխիքն է [երախայրին, գրավը, կանխաճաշակումը և կանխավճարը], մինչև Աստծո ստացվածքի լիարժեք փրկագնումը՝ Նրա փառքի գովասանքի համար» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 1.14):

Սուրբ Հոգին երաշխիքն է այն բարի բաների, որ գալու են: Հաճախ, հատկապես երբ զգում եմ, որ իսկապես լցված եմ Սուրբ Հոգով, ասում եմ. «Սա այնքա՜ն հրաշալի է, ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպիսին կլինի փառքն իր ամբողջ լիությամբ»: Եթե մենք ճաշակում ենք միայն 10 տոկոսը (կանխավճարի սովորական չափը) այն ամենի, ինչ պատկանում է մեզ մեր ժառանգության շնորհիվ, պարզապես մտածի՛ր, թե ինչ երանելի վիճակում կլինենք, երբ դեմ առ դեմ տեսնենք Աստծուն, երբ այլևս չլինեն ո՛չ արցունքներ, ո՛չ ցավ, ո՛չ մահ: Ես ապշահար եմ լինում այս մտքերից:

Եփեսացիների 1.13,14-ում Աստվածաշունչն ասում է, որ մենք կնքված ենք Սուրբ Հոգով, և Նա երաշխավորում է, որ մեղքից և դրա բոլոր հետևանքներից ազատվելու վերջին օրը մենք ապահով և անվնաս կհասնենք վերջնական նպատակակետին: Մտածի՛ր, թե որքան հրաշալի է դա. Սուրբ Հոգին, որ մեր մեջ է, պահպանում է մեզ՝ մեր վերջնական հանգրվանի համար, որը գերեզմանում չէ, այլ՝ Երկնքում՝ Աստծո ներկայության մեջ:

Սուրբ Հոգին մեզ համար հրաշալի բաներ է անում այստեղ և հիմա: Նա խոսում է մեզ հետ, առաջնորդում, օգնում, սովորեցնում, խորհուրդ տալիս, զորակցում՝ իրականացնելու Աստծո հիասքանչ ծրագրերը մեր կյանքի համար: Բայց որքան էլ հրաշալի լինեն Նրա հետ մեր փորձառությունները երկրային կյանքում, դրանք միայն կանխաճաշակումն են այն բանի, ինչին անհամբեր սպասում ենք: Մենք ունենք կանխավճար, բայց դեռ ավելին ունենք ստանալու:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու կարող ես ապահով զգալ՝ իմանալով, որ քո ժառանգությունն ունի երաշխիք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon