Ի՞նչ ես ուզում, Աստվա՛ծ

Ի՞նչ ես ուզում, Աստվա՛ծ

«… Եվ էլ ո՞վ է հոժար այսօր Տիրոջը նվիրվելու» (Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29.5):

Քրիստոնյաները վտանգավոր են դառնում թշնամու համար, երբ սկսում են ապրել նվիրաբերված կյանքով, որը լիովին հանձնված է Աստծուն: Այսպիսի նվիրումը նշանակում է, որ այն, ինչ կանք և ունենք, դնում ենք Աստծո տրամադրության տակ՝ ոչինչ չպահելով մեզ: Երբ մեր անձերը նվիրում ենք Աստծուն, մենք հրավիրում ենք Նրան խոսելու մեզ հետ և գործ ունենալու մեր կյանքի ցանկացած բնագավառում, որ Նա կընտրի:

Եթե իսկապես լրջորեն տրամադրված ենք՝ առանձնանալու Աստծո գործածության համար, ապա պետք է ինքներս մեզ հարցնենք՝ կա՞ն արդյոք բնագավառներ, որտեղ մենք թաքնվում ենք Նրանից: Ի՞նչ փոքրիկ, գաղտնի անկյուններ ունենք մեր սրտում: Որո՞նք են այն բաները, որոնց վերաբերյալ ասում ենք. «Լա՛վ, Աստվա՛ծ, Դու կարող ես ունենալ ամենը, բացի սրանից», կամ՝ «Օ՜, ո՛չ, Աստվա՛ծ, ես պատրաստ չեմ դրան», կամ՝ «Աստվա՛ծ, դեռ մի՛ դիպչիր այդ փոխհարաբերությանը», կամ՝ «Տե՛ր, ինձ մի՛ խնդրիր թողնել դա»: Լիակատար նվիրում՝ չի նշանակում. «Տե՛ր, ես ամեն օր Աստվածաշունչ կկարդամ, սուրբգրային խոսքեր անգիր կսովորեմ, Քո Խոսքը կպահեմ իմ սրտում և ժամերով կաղոթեմ, բայց մի՛ խնդրիր, որ հրաժարվեմ այդ փոքրիկ թուլությունից»: Ո՛չ, լիակատար նվիրումը ենթադրում է հետևյալը. «Ես լիովին նվիրվում եմ Քեզ, Տե՛ր: Խոսի՛ր ինձ հետ և ասա, թե ինչ ես Դու ուզում»:

Այս ասելով՝ նկատի չունեմ, որ մենք պետք է ակնկալենք, որ Աստված կվերցնի մեզնից այն ամենը, ինչից բավականություն ենք ստանում. Նա այդպես չի վարվի: Բայց ամեն բան պետք է հասանելի լինի Նրան: Նա՛ պետք է ընտրի, թե որն է մեզ համար լավ, և որը՝ վատ, իսկ մեր գործը՝ լիովին Նրան վստահելն է:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. լիովի՛ն հասանելի եղիր Աստծուն՝ ոչինչ չպահելով Նրանից:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon