Ինչպե՞ս ձեռք բերել իմաստություն

Ինչպե՞ս ձեռք բերել իմաստություն

«Եթե ետ դառնաք (ապաշխարեք) և ականջ դնեք Իմ հանդիմանությանը, ահա Ես [Իմաստությունը] Իմ հոգին կթափեմ ձեզ վրա, Իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ» (ԱՌԱԿԱՑ 1.23):

Մենք պետք է աղոթենք և հնազանդվենք Աստծո առաջնորդությանը, երբ Նա խոսում է մեզ հետ: Հնազանդությունը չպետք է լինի դեպքից դեպք պատահող իրադարձություն մեր կյանքում. այն պետք է լինի մեր ապրելակերպը: Մեծ տարբերություն կա Աստծուն ամեն օր հոժարակամ հնազանդվող մարդկանց և նրանց միջև, ովքեր պատրաստ են հնազանդվելու, միայն թե դուրս գան անախորժությունից: Աստված, անշուշտ, ցույց է տալիս մարդկանց՝ ինչպես դուրս գան անախորժությունից, բայց Նա առատ օրհնություն է շնորհում նրանց, ովքեր որոշում են անմնացորդ ապրել Նրա համար և Նրան հնազանդվելը դարձնում ապրելակերպ: Ճշմարիտ խաղաղության միակ ուղին հնազանդությունն է:

Շատերը հնազանդվում են Աստծուն լուրջ հարցերում, բայց տեղյակ չեն, որ մանրուքների մեջ հնազանդվելը փոփոխություն է բերում այն ծրագրում, որ Աստված ունի իրենց կյանքի համար: Աստվածաշունչը հստակ ասում է, որ եթե հավատարիմ չլինենք քիչ բաներում, ապա իշխանություն չենք ունենա շատի վրա (տե՛ս Ղուկաս 19.17): Ինչո՞ւ պիտի Աստված մեծ պատասխանատվություն վստահի մեզ, եթե մտադիր չենք հավատարիմ լինելու և անելու այն փոքրիկ բաները, որ Նա խնդրել է մեզ անել:

Ես խստորեն հորդորում եմ, որ հնազանդ լինես Աստծուն նույնիսկ ամենափոքր բաներում: Տասնվեցերորդ դարում ապրում էր մի վանական՝ եղբայր Լորենս անունով, որը հայտնի էր նրանով, որ մշտապես քայլում էր Աստծո ներկայության մեջ: Նա ասում էր, որ հաճույքով կատարում էր իր առօրյա գործերը, որովհետև սիրում էր Աստծուն և ուզում էր հնազանդվել Նրան:

Այսօրվա խոսքում Աստված ասում է, որ կհասկացնի մեզ Իր խոսքերը, եթե լսենք Իրեն և թույլ տանք, որ ուղղի մեզ: Եթե հետևենք Նրա առաջնորդությանը և հաճույքով անենք ամեն փոքր բանը, որ Նա խնդրում է, այն ժամանակ Նա կբացի մեզ Իր իմաստությունը, և մենք կունենանք ավելի շատ հայտնություն, քան երբևէ կարող էինք պատկերացնել:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. եթե հավատարիմ լինես փոքր բաներում, Աստված քեզ իշխանություն կտա մեծ բաների վրա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon