Լավ վերաբերմունքը նպաստում է արդյունավետ աղոթքին

Լավ վերաբերմունքը նպաստում է արդյունավետ աղոթքին

«Ո՛վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը. ակա՛նջ դիր իմ բերանի խոսքերին» (ՍԱՂՄՈՍ 54.2):

Բոլորս ցանկանում ենք, որ մեր աղոթքներն արդյունավետ լինեն և կարողանանք հաղորդակցվել Աստծո հետ այնպես, որ Նրա սրտի ցանկություններն ու ծրագրերն իրականություն դառնան մեր և ուրիշների կյանքում: Աստվածաշնչում ասվում է. «Արդարի ջերմեռանդ, արդյունավետ աղոթքը շատ է օգնում» (Հակոբոս 5.16): Եթե ուզում ենք արդյունավետ աղոթքներ անել, որոնք մեծ օգուտ են տալիս, ուրեմն պետք է իմանանք, թե ինչն է դրանց արդյունավետ դարձնում: Ոչ բոլոր աղոթքներն են հաջողված: Օրինակ, երբեմն ինչ-որ բան այնքան ուժգին ենք ցանկանում, որ չենք կարողանում աղոթել Աստծո կամքի համաձայն. այսպիսի աղոթքներն անարդյունավետ են: Երբեմն էլ այնքան բարկացած կամ վիրավորված ենք լինում, որ աղոթում ենք՝ հիմնվելով մեր զգացմունքների, ոչ թե Աստծո Խոսքի կամ Նրա կամքի վրա. արդյունավետ չեն նաև այս աղոթքները:

Իր Խոսքի միջոցով Աստված ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք արդյունավետ աղոթքներ անել: Արդյունավետ աղոթքը բանաձևերին հետևելու կամ որոշակի սկզբունքներով ապրելու արդյունք չէ: Արդյունավետ աղոթքը հիմնված է Աստծո Խոսքի վրա. այն պարզ է, անկեղծ և հավատքով լեցուն ու որևէ կապ չունի կանոնների կամ ուղեցույցների հետ, բայց պետք է բխի ճիշտ վերաբերմունք ունեցող սրտից:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. վատ վերաբերմունքը կարող է փոխվել՝ պարզապես այն փոխելու որոշում կայացնելով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon