Խորհե՛ք Աստծո բաների շուրջ

Խորհե՛ք Աստծո բաների շուրջ

«… ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե՛ առաքինություն է, և թե՛ գովություն է, ա՛յն մտածեք»: ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 4.8

Գիտեք, որ ձեր զգացմունքները կապված են ձեր մտքերի հետ: Եթե չեք կարծում, որ այդպես է, պարզապես քսան րոպե կամ ավելի հատկացրեք և մտածեք միայն ձեր խնդիրների մասին: Ես կարող եմ հավաստիացնել, որ մինչ այդ ժամանակի ավարտը ձեր զգացմունքները և նույնիսկ դեմքի արտահայտությունը կփոխվեն:

Մի օր ես արթնացա՝ մտածելով մի խնդրի մասին, որ ունեի: Հանկարծ Տիրոջ Հոգին խոսեց ինձ հետ. «Ջո՛յս, դու հաղորդակցվելու ես քո խնդրի՞, թե՞ Ինձ հետ»:

Երբ հուսահատվում եք, մի՛ նստեք ու խղճացեք ինքներդ ձեզ: Որքան էլ դժվար թվան իրավիճակները, մենք ունենք ընտրություն: Մենք կարող ենք ընտրել սերտ հաղորդակցություն ունենալ մեր խնդիրների հետ կամ լինել սերտ հաղորդակցության մեջ մեր Աստծո հետ: Մենք կարող ենք թույլ տալ, որ մեր մտքերը կենտրոնանան մեր խնդիրների վրա, մինչև որ լիովին հիասթափվենք և խորտակվենք, կամ կարող ենք մեր ուշադրությունը բևեռել մեր կյանքում տեղի ունեցած լավ բաների վրա, ինչպես նաև այն օրհնությունների, որ Աստված պահել է գալիք օրերի համար:


Մեր մտքերը լուռ խոսքեր են, որոնք լսում է միայն Տերը և մենք, բայց այդ մտքերն ազդում են մեր ներսի մարդու, մեր առողջության, մեր ուրախության և մեր վերաբերմունքի վրա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon