Գործնական կիրառությունը մղում է կատարելության

Գործնական կիրառությունը մղում է կատարելության

«Ձեր Եհովա Աստծուն հետևե՛ք և Նրանից վախեցե՛ք…և Նրա ձայնին լսե՛ք» (ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ 13.4):

Երբ սկսում ենք ականջ դնել Աստծուն և լսել Նրանից, կարևոր է հնազանդվել այն ամենին, ինչ Նա ասում է: Հնազանդությունը բարձրացնում է Նրա հետ մեր փոխհարաբերության որակը և ամրացնում մեր հավատքը: Կարող ենք ասել, որ գործնական կիրառությունը մղում է կատարելության, երբ խոսքը վերաբերում է Աստծուն լսելուն և հնազանդվելուն: Այլ խոսքով՝ որքան շատ փորձառություն ունենանք, այնքան ավելի վստահ կդառնանք: Աստծո առաջնորդությանը լիովին հնազանդվելու համար պետք է հմտանանք հնազանդության մեջ: Թեև գիտենք, որ Աստծո ճանապարհները կատարյալ են, և Նրա ծրագրերը միշտ իրականանում են, երբեմն մենք գործում ենք՝ անտեղյակ Նրա խնդրանքներին, որոնք մեզնից որոշակի զոհ են պահանջում: Երբեմն էլ չափազանց զգուշանում ենք որևէ բան ձեռնարկելուց, որովհետև վախենում ենք, որ գուցե հստակ չենք լսում Աստծուց:

Մի՛ վախեցիր զոհաբերելուց կամ սխալվելուց: Կյանքում կան շատ բաներ, որոնք ավելի վատ են, քան սխալվելը: Հիսուսն ասաց. «Ե՛կ Իմ ետևից»: Ես համոզված եմ, որ երբ մենք անում ենք լավագույնը Աստծուց լսելու համար, այնուհետև պետք է «քայլ անենք և պարզենք»՝ իսկապե՞ս լսում ենք Նրա ձայնը, թե՞ ոչ: Ամբողջ կյանքում վախի պատճառով ետ քաշվելով՝ մենք երբեք չենք կարողանա զարգացնել Աստծուց լսելու մեր ունակությունը:

Նա չասաց. «Դո՛ւ առաջնորդիր, իսկ Ես կհետևեմ քեզ»: Ես հասկացել եմ, որ ավելի լավ է անմիջապես անել այն, ինչ Աստված ասում է, որովհետև հակառակ դեպքում մենք կապրենք թշվառ կյանքով:

Երբ մեր երեխաները սովորում են քայլել, մենք չենք բարկանում, երբ ընկնում են: Մենք հասկանում ենք, որ նրանք սովորում են, և օգնում ենք: Նույնկերպ Աստված է վարվում. Նա քեզ կսովորեցնի լսել Իր ձայնը, եթե քայլես հավատքով և չվախենաս:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Լսի՛ր, զանազանի՛ր և համարձակ հնազանդվի՛ր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon