Կրակի միջով

Կրակի միջով

«Որովհետև մեր Աստված փչացնող կրակ է» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 12.29):

Աստված ցանկանում է մեր կյանքում ոչնչացնել այն ամենը, ինչը փառք չի բերում Իրեն: Նա ուղարկում է Սուրբ Հոգուն, որ ապրի մեր՝ հավատացյալներիս մեջ, լինի մեզ հետ սերտ հաղորդակցության մեջ և հանդիմանի մեր յուրաքանչյուր սխալ միտքը, խոսքը կամ արարքը: Մենք պետք է անցնենք «հալեցնողի կրակի» միջով (Մաղաքիա 3.2):

Ի՞նչ է նշանակում անցնել հալեցնողի կրակի միջով: Դա նշանակում է, որ Աստված մեր կյանքում որոշակի աշխատանք է իրականացնելու: Նա աշխատելու է փոխել մեր վերաբերմունքը, ցանկությունները, ճանապարհները, մտքերը և խոսակցությունները: Նա խոսելու է մեզ հետ մեր սրտում եղած այն ամենի մասին, ինչը հաճո չէ Իրեն, և խնդրելու է, որ փոխենք դրանք: Ովքեր փախչելու փոխարեն անցնեն կրակի միջով, վերջին հաշվով մեծ փառք կբերեն Աստծուն:

Կրակի միջով անցնելը վախեցնող է թվում: Այն հիշեցնում է ցավի և նույնիսկ մահվան մասին: Հռոմեացիների 8.17-ում Պողոսն ասաց, որ եթե ուզում ենք կիսել Քրիստոսի ժառանգությունը, պետք է կիսենք նաև Նրա չարչարանքները: Ինչպե՞ս Հիսուսը չարչարվեց: Արդյո՞ք մենք նույնպես պետք է բարձրանանք խաչը: Ե՛վ այո, և՛ ոչ: Հարկ չկա, որ ֆիզիկապես խաչվենք մեր մեղքերի համար, բայց Մարկոսի 8.23-ում Հիսուսն ասաց, որ պետք է վերցնենք մեր խաչը և հետևենք Իրեն: Ապա շարունակեց՝ խոսելով եսասիրական, եսակենտրոն ապրելակերպից հրաժարվելու մասին: Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է մահանանք մեր «ես»-ի համար: Հավատա՛, եսասիրությունից ազատվելու համար պետք է անցնել կրակի միջով, սովորաբար՝ բոցավառ կրակի: Բայց եթե հոժարությամբ անցնենք այդ կրակի միջով, ապա ավելի ուշ կճաշակենք Աստծուն փառք բերելու ուրախությունը:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված շատ է սիրում քեզ և կշարունակի աշխատել քեզ հետ մինչև Իր վերադարձի օրը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon