Հաղթել ներքին պատերազմը

Հաղթել ներքին պատերազմը

«Որովհետև մեր պատերազմը արյան և մարմնի հետ չէ, այլ… այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 6.12

Սատանան պատերազմում է մեր դեմ, և նրա գործելակերպերից մեկը մեր մասին վատ կարծիք ձևավորելն է: Նա հիշեցնում է մեզ մեր բոլոր անհաջողություններն ու տկարությունները, բայց մենք պետք է հիշենք, որ Աստված գիտի ամեն բան մեր մասին, և, միևնույն է, Նա սիրում է մեզ:

Մենք շատ պատերազմներ ենք ունենում, բայց, հավանաբար, ամենամեծ պատերազմն այն է, երբ կռվում ենք ինքներս մեզ հետ: Գուցե պայքարում ենք այն զգացողության հետ, որ պետք է ավելին անեինք, քան արել ենք, կամ զգում ենք, որ շատ դեպքերում ձախողվել ենք: Մենք չենք կարող փոխել որևէ բան՝ հուսախաբվելով կամ ներքուստ պայքարելով: Միայն Աստված կարող է փոխել մեզ, երբ վստահենք Նրան: Նա կպատերազմի մեր պատերազմները և կհաղթի: Մեր գործն է հավատալ, համագործակցել Նրա հետ և հետևել Սուրբ Հոգու առաջնորդությանը:

Դժվար է հասնել այն կետին, երբ կարող ենք ինքներս մեզ հետ ազնիվ լինել մեր մեղքերի և ձախողումների, անկարողությունների ու թերությունների հարցում, և իմանալ, որ մենք արդար ենք համարվում Աստծո առջև այն պատճառով, ինչ Հիսուսն արեց մեզ համար, երբ մահացավ և հարություն առավ: Եթե պատերազմի մեջ եք ինքներդ ձեզ հետ, իմացե՛ք, որ դուք Աստծո արդարությունն եք Քրիստոսում, ինչը հզոր բանալի է խաղաղության ու հոգևոր զորության մեջ մտնելու համար:


Մենք կարող ենք փոխվել, երբ երկրպագենք և նայենք Աստծուն, այլ ոչ թե նայենք ինքներս մեզ՝ մեր թերություններով հանդերձ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon