Հաղթող համադրություն

Հաղթող համադրություն

«Երջանիկ (օրհնված, հաջողակ և նախանձելի) է այն մարդը, որ աստվածային իմաստություն է գտնում, և այն մարդը, որ հասկացողություն է ստանում [Աստծո Խոսքից և կյանքի փորձառությունից]» (ԱՌԱԿԱՑ 3.13):

Ես սիրում եմ լսել Աստծուն, երբ Նա խոսում է իմաստության և ողջամտության միջոցով: Իմաստությունը տեսնում է ճշմարտությունը տվյալ իրավիճակում, մինչ ողջամտությունը գաղափար է տալիս այն մասին, թե ինչպես պետք է վարվել այդ ճշմարտության հետ: Ես իմաստությունը համարում եմ գերբնական, քանի որ այն չի ուսուցանվում մարդկանց կողմից. Այն պարգև է Աստծուց:

Բազմաթիվ փորձառու և կիրթ մարդիկ իմաստության և ողջամտության պակաս ունեն: Աստծո Խոսքն ասում է. «Բայց եթե մեկը ձեզնից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում, և կտրվի նրան» (Հակոբոս 1.5):

Ես զարմանում եմ, թե որքան շատ մարդիկ են այն կարծիքին, որ պետք է դադարեն ողջամտություն ցուցաբերելուց, որպեսզի «հոգևոր» լինեն: Հոգևոր մարդիկ չեն սավառնում փառքի ամպերի մեջ. Նրանք ապրում են իրական աշխարհում և գործ ունեն իրական խնդիրների ու դրանց իրական լուծումների հետ: Ինչպես բոլորը, նրանք իրական պատասխանների կարիք ունեն, և այդ պատասխանները գտնվում են Աստծո Խոսքում և հայտնվում մեզ Նրա Հոգու միջոցով:

Մենք փնտրում ենք, իսկ Աստված խոսում է, բայց Նա Իմաստության Հոգի է և մեզ չի ասի որևէ անմիտ բան անել: Շատ անգամներ մենք խնդրում ենք, որ Աստված խոսի մեզ հետ և առաջնորդի մեզ, բայց եթե Նա Սուրբ գրքից հատուկ խոսք չի տալիս կամ հստակ չի խոսում մեր սրտի հետ, միևնույն է, պետք է շարունակենք ապրել և որոշումներ կայացնել: Աստված չի պատրաստվում թելադրել, թե ինչ ընտրություն կատարենք յուրաքանչյուր մանրուքի վերաբերյալ, բայց Նա տալիս է իմաստություն և ողջամտություն, իսկ այդ երկուսը կազմում են հաղթող համադրություն:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Եթե դու փնտրես Աստծուն, Նա կխոսի քեզ հետ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon