Հաղորդություն. ծածուկ վայր

Հաղորդություն. ծածուկ վայր

«Երբ որ մեռած էինք [մեր] հանցանքներում ու թերություններում, մեզ կենդանացրեց Քրիստոսի հետ հաղորդության և միության մեջ…» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 2.5):

Աստծո հետ հաղորդությունը մեզ կյանք է տալիս: Այն նորոգում է մեզ, այսպես ասած՝ լիցքավորում մեր մարտկոցները: Մենք ուժեղանում ենք Աստծո հետ միության և հաղորդության միջոցով, ուժեղանում ենք այնքան, որ կարողանում ենք դիմակայել մեր հոգիների թշնամու հարձակումներին (տե՛ս Եփեսացիների 6.10,11):

Երբ հաղորդակցվում ենք Աստծո հետ, գտնվում ենք ծածուկ վայրում, որտեղ պաշտպանված ենք թշնամուց: Սաղմոս 91.1-ում խոսվում է այս վայրի մասին և նշվում, որ նրանք, ովքեր բնակվում են այստեղ, հաղթում են յուրաքանչյուր թշնամու. «Նա, ով բնակվում է Բարձրյալի ծածուկ վայրում, անսասան ու հաստատ է մնում Ամենակարողի շուքի տակ [Ում զորությանը ոչ մի թշնամի չի կարող դիմանալ]»:

Ես հավատում եմ, որ ծածուկ վայրը Աստծո ներկայությունն է: Երբ այդ ներկայության մեջ հաղորդակցվում ենք Նրա հետ, վերապրում ենք Նրա խաղաղությունը: Սատանան պարզապես չգիտի ինչ անել այն հավատացյալի հետ, որն անսասան է՝ անկախ հանգամանքներից: Երբեմն դժվար է անսասան մնալ, բայց մենք լցվում ենք անհրաժեշտ ուժով, երբ Սուրբ Հոգու միջոցով հաղորդություն ենք ունենում Աստծո հետ:

Աստծո հետ հաղորդակցություն ունենալը ժամանակ է պահանջում, բայց այդ ժամանակը զուր չի անցնում. դու զորանում ես և կարողանում դիմակայել անսպասելի մարտահրավերներին: Աստվածաշնչի թարգմանություններից մեկում Առակաց 18.14-ն այսպես է հնչում. «Մարդու ուժեղ հոգին պահպանում է նրան ֆիզիկական ցավի կամ դժվարության ժամանակ»: Մի՛ սպասիր, մինչև դժվարություն ունենաս, որ ուժեղանաս. մշտապես ուժե՛ղ մնա:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ինչի առջև էլ հենց հիմա կանգնած լինես, Քրիստոսի միջոցով դու ունես հաղթանակ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon