Համառության ուժը

Համառության ուժը

«Եվ Նա ասաց. «Թո՛ղ տուր Ինձ, որովհետև արշալույսը ծագեց»: Եվ Հակոբն ասաց. «Չեմ թողնի Քեզ, մինչև որ ինձ չօրհնես»» (ԾՆՆԴՈՑ 32.26):

Երբեմն աղոթում ես մի քանի բառ կամ մի քանի նախադասություն և այլևս չես մտածում այդ մասին: Սակայն, ուրիշ անգամներ մտաբերում ես ինչ-որ մեկին կամ ինչ-որ իրավիճակ և պարզապես հասկանում ես, որ պետք է շարունակես աղոթել: Երբ Սուրբ Հոգին կրկին ու կրկին ինչ-որ բան է հիշեցնում, հավանաբար Նա մղում է քեզ՝ համառորեն աղոթելու, աղոթելու և չհանձնվելու:

Իմ կյանքում եղել են ցանկություններ, որոնք համապատասխանել են Աստծո կամքին, որովհետև Իր Խոսքում Նա հստակ խոսել է դրանց մասին: Երբ աղոթել եմ դրանց համար և չեմ ունեցել ճեղքում, գնացել եմ Աստծո մոտ և ասել. «Ես կրկին այստեղ եմ: Աստվա՛ծ, ես չեմ ուզում անքաղաքավարի երևալ, բայց չեմ պատրաստվում լռել, մինչև չունենամ ճեղքում»: Երբեմն ասում եմ. «Ես կրկին խնդրո՛ւմ եմ Քեզ, Տե՛ր, և մտադիր եմ խնդրելու այնքան, մինչև տեսնեմ հաղթանակ այս բնագավառում»: Ուրիշ անգամներ ես պարզապես շնորհակալություն են հայտնում Աստծուն, որ Նա գործում է, և հիշեցնում եմ Նրան, որ ես սպասում եմ հաղթանակի: Մենք պետք է լինենք Հակոբի նման և ասենք. «Քեզ չեմ թողնի, մինչև որ ինձ չօրհնես»: Աստված իսկապես օրհնեց Հակոբին և ասաց, որ այդպես արեց, որովհետև Հակոբը մի մարդ էր, ով գիտեր ինչպես մարտնչել մարդկանց և Աստծո հետ: Այլ խոսքով՝ Հակոբը համառ էր և չէր հանձնվում (տե՛ս Գաղատացիների 32.24-28):

Երբ ես գիտեմ Աստծո կամքը, կարող եմ համապատասխանաբար աղոթել ու հրաժարվել հանձնվելուց: Աստված հիանում է հաստատակամ մարդկանցով և Իր խոսքում քաջալերում է չթուլանալ կամ չձանձրանալ: Համառությունը վարձք ունի, ուստի ամո՛ւր կառչիր քո նպատակներից, այդ թվում՝ աղոթքի հանձնարարություններից: Հաստատակամության շնորհիվ Հակոբը մարտնչեց Աստծո և մարդկանց հետ և պարգևատրվեց նոր անունով, ու նրա կյանքում նոր սկիզբ դրվեց:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված հիանում է, երբ մարդիկ հարգալից համառություն են ցուցաբերում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon