Համառություն ցուցաբերել

Համառություն ցուցաբերել

«Այդ պատճառով միտքդ եմ բերում, որ արծարծես Աստծո այն շնորհքը… Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ՝ զորության և սիրո և զգաստության»: Բ ՏԻՄՈԹԵՈՍ 1.6,7

Դժվար օրերին օգտակար է հիշել, որ պետք է համառել, որպեսզի իրականացնենք Աստծո կոչումը մեր կյանքի համար: Այն օրերին, երբ զգում եք, որ ուզում եք հանձնվել, պարզապես հիշե՛ք, որ Աստված տվել է ձեզ զորություն՝ հաստատ մնալու:

Այսօրվա խոսքում մենք սովորում ենք, որ Տիմոթեոսը երիտասարդ ծառայող էր, որը կարծես ուզում էր հանձնվել: Կրակը, որ մի ժամանակ վառվում էր նրա մեջ, սկսում էր թուլանալ: Այն օրերին եկեղեցին վերապրում էր մեծ հալածանք, և Տիմոթեոսը որոշ վախեր ուներ: Հավանաբար նա հոգնած էր, և թվում էր, թե ամեն բան փլվում է իր գլխին: Նա հասել էր այնպիսի կետի, որ կարիք ուներ քաջալերվելու և բորբոքելու իր հավատքը:

Պողոսն ասում էր. «Տիմոթեո՛ս, գուցե ցանկանում ես հանձնվել, բայց ես քեզ հիշեցնում եմ քո կյանքի կոչումը: Հիշի՛ր Սուրբ Հոգու զորությունը, որ փոխեց քեզ: Նա տալիս է քեզ զորության, սիրո, կարգապահության և զգաստության հոգի»: Պողոսը քաջալերում էր Տիմոթեոսին լինել հաստատուն:

Եթե մենք հաստատուն ենք, անում ենք այն, ինչ ճիշտ է, նույնիսկ երբ դա դժվար է և չի թվում, թե նպատակահարմար է: Քաջալերվե՛ք՝ գիտենալով, որ կարող եք անել այն, ինչ պետք է անեք: Քրիստոսում դուք ունեք այն, ինչ անհրաժեշտ է:


Հանձնվելը ընտրություն է միայն նրանց համար, ովքեր ծրագրում են ձախողվել կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon