Հանգստություն հոգնածների համար

Հանգստություն հոգնածների համար

«Կամ թե չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ նրան Աստծուց ունեք, և ձերինը չեք»: Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 6.19

Լարվածությունը հաղթահարելու առաջին բանալին այն ճանաչելն է կամ ընդունելը, այնուհետև դրա աղբյուրը փնտրելը: Իմ կյանքում կար ժամանակ, երբ շարունակ տառապում էի գլխացավից, մեջքի ցավից, ստամոքսի ցավից, պարանոցի ցավից և ունեի լարվածության այլ ախտանշաններ, սակայն դժվարությամբ էի ընդունում, որ ֆիզիկապես, մտավորապես, հուզականորեն և հոգևորապես չափազանց շատ էի ծանրաբեռնում ինձ: Ես ուզում էի անել այն ամենը, ինչ ծրագրում էի անել, և չէի կամենում հարցնել Աստծուց, թե ինչ է Նա ցանկանում, որ անեմ: Ես վախենում էի, որ Նա կառաջնորդեր ինձ հրաժարվելու այն բանից, որից դեռևս պատրաստ չէի հրաժարվել:

Թեև Տերը տալիս է զորություն թուլացածներին և հոգնածներին, դուք լարվածության կենթարկվեք, եթե հյուծվեք ձեր ֆիզիկական սահմանները մշտապես գերազանցելուց: Մեր մարմինն Աստծո սրբարանն (տունն) է, և մենք անհնազանդության մեջ ենք, երբ անցնում ենք Աստծուց կարգված սահմանները ու ապրում շարունակական լարվածության մեջ: Բոլորս ունենք սահմաններ և պետք է ճանաչենք դրանք ու հեռացնենք ավելորդ լարվածությունը մեր կյանքից:

Եթե դուք «մաշում» եք ձեր մարմինը, չեք կարող գնալ հանրախանութ և մեկ այլ մարմին գնել, այնպես որ՝ խնա՛մք տարեք ձեր մարմնի համար:


Կանոնավոր հանգստանալը ամենաիմաստուն բանն է, որ կարող եք անել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon