Հետևի՛ր սիրո օրենքին

Հետևի՛ր սիրո օրենքին

«Որովհետև դուք ազատության համար եք կանչվել, եղբայրնե՛ր. միայն թե ձեր ազատությունը պատճառ չտա մարմնին, այլ սիրով ծառայե՛ք իրար» (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 5.13):

Երբեմն, կյանքի հանգամանքներով անցնելիս, ցավեցնում ենք մարդկանց՝ առանց նույնիսկ այդ մասին իմանալու: Ես շատ շիտակ անձնավորություն եմ, ու դա լավ որակ է, բայց նաև սովորել եմ մարդկանց հետ զրույցի բռնվելիս լինել զգայուն այն ամենի հանդեպ, ինչի միջով նրանք անցնում են: Այն, ինչ ասում ենք մեկ անգամ, կարող է բոլորովին տեղին չլինել հաջորդ անգամ: Անշուշտ, Քրիստոսը ազատ է արձակել մեզ, և մենք ունենք իրավունք լինելու այնպիսին, ինչպիսին կանք, բայց սիրո օրենքը պահանջում է, որ մեր ազատությունը չգործածվի իբրև եսասիրության պատրվակ:

Եթե զգում ենք, որ պետք է ինչ-որ բան ասենք կամ անենք, չի նշանակում, որ տվյալ իրավիճակում պետք է այդպես վարվենք: Եթե խոսում ես որևէ մեկի հետ, ով երկար ժամանակ հիվանդ է եղել, ապա լավագույն ժամանակը չէ նրան ասելու, թե որքան լավ ես զգում քեզ հաճախ: Կամ եթե խոսում ես մի անձնավորության հետ, ով հենց նոր կորցրել է աշխատանքը, ապա լավագույն ժամանակը չէ նրան պատմելու քո աշխատավարձի բարձրացման և առաջխաղացման մասին: Հիսուսը մահացավ, որ մենք կարողանանք ազատություն վայելել, սակայն Իր Խոսքում Նա նաև հստակ ասում է, որ մենք պետք է սիրով ծառայենք իրար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ուրիշներին երջանկացնելով՝ ինքդ երջանիկ կլինես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon