Հիշեցրո՛ւ Աստծուն Իր Խոսքը

Հիշեցրո՛ւ Աստծուն Իր Խոսքը

«Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, պահապաններ եմ դրել. նրանք ամբողջ օրը և ամբողջ գիշերը բնավ չպիտի լռեն. դուք, որ [Նրա ծառաներն եք և ձեր աղոթքով] հիշեցնում եք Տիրոջը [Իր խոստումները], մի՛ լռեք» (ԵՍԱՅԻ 62.6):

Այսօրվա խոսքում մեզ պատվիրվում է հիշեցնել Աստծուն այն խոստումները, որ տվել է, և դա անելու լավագույն միջոցը Նրա Խոսքով աղոթելն է:

Աստծո Խոսքը չափազանց արժեքավոր է Նրա համար և պետք է արժեքավոր լինի նաև մեզ համար: Վերջին հաշվով, Նա հստակ խոսում է մեզ հետ Իր Խոսքով, և դա հուսալի միջոց է Նրա ձայնը լսելու համար: Ըստ էության, «Ընդլայնված Աստվածաշնչում» Սաղմոս 138.2-ը հնչում է այսպես.

«Երկրպագություն կանեմ Քո սուրբ տաճարի առջև և կգոհանամ Քո անունից Քո ողորմության համար և Քո ճշմարտության համար և Քո հավատարմության համար. որ ամեն ինչից վեր բարձրացրիր Քո անունը և Քո Խոսքը ու Քո ամեն անունից բարձր մեծացրիր Քո Խոսքը»: Այստեղ նշվում է, որ Աստված Իր Խոսքը մեծացնում է նույնիսկ Իր անունից: Եթե Նա այդ աստիճան մեծարում է Իր Խոսքը, ապա մեզ համար առաջնահերթ պետք է դառնա Նրա Խոսքն իմանալը, այն ուսումնասիրելը: Մենք պետք է սիրենք Խոսքը, թույլ տանք, որ այն խորը արմատներ գցի մեր սրտում, գնահատենք ավելի բարձր, քան որևէ այլ բան, և ընդգրկենք մեր աղոթքների մեջ:

Երբ մեծարում ենք Խոսքը և նվիրվում նրան այնպես, ինչպես հենց նոր նկարագրեցի, մենք «բնակվում ենք» նրանում (տե՛ս Հովհաննես 15.7): Խոսքի մեջ բնակվելը և թույլ տալը, որ Խոսքը բնակվի մեր մեջ, անմիջական կապ ունեն աղոթքում վստահություն ունենալու և աղոթքների պատասխանը ստանալու հետ: Երբ աղոթում ենք Աստծո Խոսքով, քիչ հավանական է, որ կաղոթենք այն բաների համար, որոնք համաձայն չեն Աստծո կամքին:

Հիսուս Քրիստոսը կենդանի Խոսքն է (տե՛ս Հովհաննես 1.1-4): Բնակվելով Խոսքի մեջ՝ բնակվում ենք Նրանում, և դա աննկարագրելի զորություն է տալիս մեր աղոթքներին:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստծո Խոսքը նորոգում է քո միտքը և սովորեցնում մտածել այնպես, ինչպես Աստված է մտածում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon