Հիսուսը եկավ, որ մեզ առաջնորդի դեպի խաղաղության ճանապարհը

«Որ լույս տա խավարում ու մահի ստվերում նստողներին, որ մեր ոտները դեպի խաղաղության ճանապարհն ուղղի»: Ղուկաս 1.79

Ես հավատում եմ, որ խաղաղությունն ամենակարևոր օգուտներից և ամենամեծ օրհնությունների մեկն է, որ Աստված տվել է մեզ: Ինչևէ, ամենօրյա կյանքի զբաղվածության և նրա բերած ճնշման պայմաններում մենք հաճախ զգում ենք ամեն ինչ, բացի խաղաղությունից: Բայց այդպես չպետք է լինի:

Ղուկասի 1.79-ն ասում է, որ Աստված Հիսուսին ուղարկեց, որպեսզի Նա առաջնորդի մեզ խաղաղության ճանապարհի մեջ: Որպես հավատացյալներ՝ մենք ունենք հրաշալի արտոնություն քայլելու Աստծո գերբնական խաղաղության մեջ՝ անկախ այն բանից, թե որքան զբաղված ենք կամ ինչ է կատարվում մեր շուրջը:

Ես իմ կյանքի առաջին քառասուն տարիներն ապրել եմ առանց խաղաղության և իրականում դժբախտ եմ եղել: Ի վերջո խաղաղության կարիքն այնքան ծայրահեղ դարձավ, որ ես պատրաստ եղա աշխատելու Աստծո հետ այն փոփոխությունների ուղղությամբ, որոնք անհրաժեշտ էին այդ խաղաղությունն ունենալու համար: Այժմ գոհունակությամբ կարող եմ ասել, որ վայելում եմ այնպիսի խաղաղության կյանք, որը հաճախ վեր է հասկացողությունից: Ես ի վիճակի եմ քայլելու խաղաղության ճանապարհով կյանքի փոթորիկների ընթացքում, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ դրանք չկան:

Արդյո՞ք խաղաղությանը հետևելը առաջնահերթություն է քեզ համար: Աստված ուզում է, որ այդպես լինի: Հետևի՛ր Սուրբ Հոգուն և մտի՛ր այն խաղաղության մեջ, որն իրավացիորեն քոնն է Քրիստոսում:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, շնորհակալություն, որ ուղարկել ես Հիսուսին՝ իմ ոտքերը Քո խաղաղության մեջ ուղղելու և առաջնորդելու համար: Ես ընդունում եմ խաղաղության Քո մեծ օրհնությունը իմ կյանքի համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon