Հիսուսը ձեր ժայռն է

Հիսուսը ձեր ժայռն է

«Որովհետև որքան Աստծո խոստմունքներ կան, գտնում են իրենց «այոն» (պատասխանը) Նրանում (Քրիստոսում): Այս պատճառով մենք նույնպես ասում ենք «ամե՛ն» (թող լինի այդպես) Աստծուն Նրանով (Նրա անձում և Նրա միջոցով)՝ Աստծո փառքի համար»: Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 1.20, AMP

Աստվածաշնչում մի քանի տեղերում, այդ թվում՝ Ա Կորնթացիների 10.4-ում, Հիսուսը վկայակոչվում է որպես Ժայռ: Այնուհետև Պողոս առաքյալը Կողոսացիների 2.7-ում ասում է, որ մենք պետք է արմատանանք և հաստատվենք Հիսուսի մեջ:

Եթե մեր արմատները Հիսուս Քրիստոսի մեջ են, մենք լավ վիճակում ենք: Բայց եթե դրանք մխրճվեն այլ բանի մեջ, մենք կհայտնվենք անախորժության մեջ:

Ոչ մեկը կամ ոչինչ չի լինի այնքան ամուր և հուսալի, որքան Հիսուսը: Այդ է պատճառը, որ կարևոր է մարդկանց մատնացույց անել Հիսուսին: Մարդ արարածը մշտապես ենթակա է ձախողման: Բայց Հիսուս Քրիստոսը՝ ոչ: Ամբողջովին և անփոփոխ կերպով հուսացե՛ք Նրան, ո՛չ մարդկանց, ո՛չ հանգամանքներին, ո՛չ որևէ բանի:

Եթե չհուսաք և չհավատաք ձեր փրկության Ժայռին, կբռնեք հիասթափության ուղին, որը տանում է հուսահատության և ընկճվածության: Մենք պետք է ունենանք այնպիսի վստահություն մեր հանդեպ Աստծո սիրո մեջ, որ անկախ նրանից, թե ինչի ենք բախվում, հոգու խորքում իմանանք, որ Նա մեզ հետ է և երբեք թույլ չի տա, որ խորտակվենք:


Մենք սնանկ ենք մեր կարողությամբ՝ առանց Քրիստոսի: Առանց Աստծո՝ մենք անօգնական ենք, բայց Նրա հետ անհնարին ոչինչ չկա մեզ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon