Հնազանդ սիրտ

Հնազանդ սիրտ

«Այսօր քո Եհովա Աստված քեզ պատվիրում է, որ այս կանոնները և դատաստանները կատարես և դրանք պահես և կատարես ամբողջ սրտովդ և ամբողջ հոգովդ» (ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ 26.16):

Աստծո հետ մտերիմ ընկերական հարաբերություն կառուցելու գրավականը՝ հնազանդ սիրտ ունենալն է: Երբ մեր սիրտը մաքուր է և զգայուն Նրա առաջնորդության հանդեպ, և պատրաստ՝ հնազանդությամբ արձագանքելու Նրան, մենք Աստծո մտերմությունը ճաշակելու և Նրա ձայնը լսելու հրաշալի դիրքում ենք: Աստված գիտի, որ մենք չենք հասնի կատարելության, քանի դեռ այս երկրագնդի վրա ենք, բայց մենք կարող ենք և պետք է ունենանք կատարյալ սիրտ, սիրտ, որը փնտրում և փափագում է անել ճիշտը՝ գոհացնելով և փառաբանելով Աստծուն:

Աստծո հետ քո ընկերությունը խորացնելիս երբեք մի՛ մոռացիր, որ քո փոխհարաբերությունը պետք է հիմնված լինի Նրա Ով լինելու, այլ ոչ թե այն բանի վրա, թե ինչ կարող է անել քեզ համար: Շարունակի՛ր փնտրել Նրա ներկայությունը, ոչ թե Նրա նվերները. շարունակի՛ր փնտրել Նրա երեսը, ոչ թե Նրա ձեռքը, որովհետև Աստծո հետ կենսունակ, հասուն ընկերական հարաբերություններ ունենալու արգելքներից մեկն այն է, որ մենք կենտրոնանում ենք ոչ թե Աստծո վրա՝ որպես մեր ընկերոջ, այլ այն օգուտների, որ տալիս է Նրա հետ ընկերությունը: Որպես մարդկային արարածներ՝ մեզ դուր չի գալիս, երբ մարդիկ ուզում են մեզ հետ ընկերություն անել այն պատճառով, որ մենք կարող ենք նրանց տալ այն, ինչ ցանկանում են. մենք արժևորված ենք զգում, երբ գիտենք, որ մարդիկ ճիշտ սիրտ ունեն մեր հանդեպ և ուզում են մեզ հետ ընկերություն անել մեր ով լինելու և մեզ հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար: Նույն սկզբունքը վերաբերում է Աստծուն:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստծո հետ քո փոխհարաբերությունը հիմնի՛ր Նրա Ով լինելու, այլ ոչ թե այն բանի վրա, թե ինչ կարող է անել քեզ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon