Հոգիների զանազանում

Հոգիների զանազանում

«…ուրիշին՝ կարողություն՝ նկատելու և զանազանելու [ճշմարիտ] հոգիները [մոլար ոգիներից] …» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 12.10):

Կարծում եմ՝ հոգիների զանազանումը չափազանց արժեքավոր պարգև է, և քաջալերում եմ, որ ցանկանաս և զարգացնես այդ պարգևը: Ոմանք ասում են, որ հոգիների զանազանումը գերբնական խորաթափանցությունն է հոգևոր ոլորտ, երբ Աստված դա թույլ է տալիս: Շատերն էլ համոզված են, որ հոգիների զանազանումը պարգև է, որը տրվում է մեզ՝ մարդու կամ իրավիճակի բուն էությունն իմանալու համար: Մեր աշխարհը լի է խաբեությամբ, և շատ մարդիկ այն չեն, ինչ թվում են: Հոգիների զանազանման պարգևն օգնում է մեզ տեսնելու, թե ինչ կա այն դիմակների ետևում, որ մարդիկ կրում են, որպեսզի իմանանք, թե ինչ է իրականում կատարվում: Պարգևը նաև օգնում է զգալու, որ տվյալ մարդն ունի բարի սիրտ, կամ գործ ունենք ինչ-որ լավ բանի հետ:

Դեյվն ու ես բազմիցս տեսել ենք, թե ինչպես է այս պարգևը գործում՝ ծառայության մեջ մարդկանց աշխատանքի ընդունելիս: Շատ անգամներ մարդիկ որակավորված, ունակ, նվիրված և «կատարյալ» էին թվում այն աշխատանքի համար, որին հավակնում էին: Հիշում եմ մի առանձնահատուկ դեպք, երբ ծանոթացանք մեկի հետ, որ բոլորը կարծում էին, որ պետք է ընդունենք աշխատանքի, բայց իմ սրտում մի տանջող զգացողություն կար, որ այդպես չպիտի վարվեինք: Բայցևայնպես, այդ անձնավորությանն ընդունեցինք աշխատանքի, և նա ոչինչ չարեց՝ բացի անախորժություններ պատճառելուց: Ես թույլ տվի, որ իմ դատողությունը գերիշխեր հոգևոր զանազանմանը, քանի որ կարծում էի, թե նա լավ կաշխատի, որովհետև նրա գիտելիքներն ու աշխատանքային փորձը բավարարում էին մեր պահանջները, բայց երանի՜ այդպես չվարվեի:

Աստծո Հոգին ապրում է մեր սրտում և խոսում է մեր սրտի հետ, ոչ թե մտքի: Նրա պարգևները մտավոր չեն կամ չեն գործում մտքի ոլորտում. դրանք հոգևոր են և գործում են հոգու մեջ: Մենք պետք է հետևենք այն բանին, ինչ զգում ենք մեր հոգում, ոչ թե՝ ինչ մտածում ենք, թե ճիշտ է: Սա է պատճառը, որ Աստված տալիս է մեզ զանազանելու կարողություն:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. սովորի՛ր զանազանել և որոշումներ չկայացնել՝ հենվելով տեսածիդ և մտածածիդ վրա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon