Ձեր մտքերը հաստատե՛ք և պահե՛ք

Ձեր մտքերը հաստատե՛ք և պահե՛ք

«Ձեր մտքերը հաստատե՛ք և պահե՛ք վերին (բարձր) բաների, ոչ թե երկրի վրա եղած բաների վրա»: ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻ 3.2, AMP

Մենք կարող ենք ունենալ ճիշտ և սխալ մտածելակերպեր: Ճիշտ մտածելակերպն օգուտ է տալիս մեզ, իսկ սխալը վնասում է և խանգարում մեր առաջընթացին: Աստծո օգնությամբ մենք կարող ենք մեր մտքերը հաստատել ճիշտ ուղղության վրա:

Ոմանք բացասական են տեսնում կյանքը, որովհետև ամբողջ կյանքում դժբախտ հանգամանքների են հանդիպել և չեն կարողանում ավելի լավ բան պատկերացնել: Կան նաև մարդիկ, որոնք ամեն բան բացասական են տեսնում, որովհետև էությամբ հակված են դրան: Ինչպիսի պատճառ էլ լինի, բացասական տեսանկյունը մարդուն թշվառ է դարձնում և չի թողնում հոգևոր աճ ունենալ: Որպեսզի վայելենք Աստծո բարի ծրագիրը մեզ համար, պետք է համաձայնության մեջ լինենք Նրա հետ, իսկ Նա, անտարակույս, բացասական չէ:

Աստծո օգնությամբ և ձեր քրտնաջան աշխատանքի ու վճռականության շնորհիվ դուք կարող եք կոտրել բացասական մտածելակերպը և հին սովորությունները, որոնք փորձում են հեռու պահել ձեզ Աստծուց: Սատանան չի ցանկանում, որ դուք ճեղքեք, որովհետև գիտի, որ եթե ճեղքեք, կվայելեք ձեր կյանքը և կլինեք օրհնություն ուրիշների համար: Ձեր կյանքը կփոխվի, ինչը պատճառ կդառնա, որ շատերի կյանքը փոխվի: Եթե ձեր միտքը հաստատեք ճիշտ ուղղության վրա, ավելի կմոտենաք Աստծուն և կիրականացնեք Աստծուց սահմանված ձեր կոչումը:


Ակնկալեք, որ լավ բաներ կկատարվեն ձեզ հետ և ձեր միջոցով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon