Ձևավորել աղոթքի վերաբերմունք անհանգստության մեջ

«Ոչինչ հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով  ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն»: Փիլիպեցիների 4.6

Երբ ճնշման տակ ես, դրա մասին խոսելու փոխարեն՝ աղոթի՛ր դրա համար: Աղոթքը հաջողակ կյանքի նախագիծն է: Հիսուսն աղոթում էր, երբ երկրի վրա էր: Նա աղոթքի միջոցով ամեն բան հանձնում էր Աստծուն՝ անգամ Իր հեղինակությունն ու կյանքը: Մենք կարող ենք նույնն անել: Հարկ չկա, որ մեր բոլոր խնդիրները բացատրենք Նրան. մենք կարող ենք պարզապես դրանք տալ Նրան ու խնդրել, որ Նա հոգ տանի ամեն բանի մասին:

Զգո՛ւյշ եղիր, որ չբարդացնես աղոթքը: Ես կարծում եմ, որ շատ անգամ մարդիկ սպասում են, մինչև առանձին ժամանակ ունենան Աստծո հետ կամ գնան եկեղեցի ու նոր աղոթեն՝ առանց գիտակցելու, որ կարող են աղոթել ցանկացած ժամանակ: Վստահություն ունեցի՛ր պարզ, հավատքով լի աղոթքի մեջ ու հիշի՛ր այն հրահանգները, որ Պողոսը գրեց Փիլիպեցիների 4.6-ում: Անհանգստանալու փոխարեն՝ պարզապես աղոթի՛ր ու Աստծուց օգնություն խնդրի՛ր, երբ հայտնվում ես դժվար իրավիճակում:

Աստվածաշունչն ասում է, որ Աստված հավատարիմ է. դա Նրա բնավորության գծերից մեկն է: Նա անպայման կհասնի մեզ, երբ աղոթենք Նրան օգնության համար, ուստի մենք պետք է ամբողջովին և լիարժեք վստահենք Նրան: Երբ այդպես վարվենք, պատրաստ կլինենք ցանկացած բանի, որ կհանդիպի մեր ճանապարհին:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ ուզում ապրել իմ կյանքը՝ անհանգստանալով: Փոխարենը՝ ես այսօր որոշում եմ սովորություն դարձնել աղոթել Քեզ ամեն ժամանակ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon