Ճգնաժամի կառավարում

Ճգնաժամի կառավարում

«…Այնուամենայնիվ, ես գիտեմ, որ բարիք կլինի Աստծուց վախեցողներին, որ մեծարում և երկրպագում են Նրան՝ գիտակցելով Նրա մշտական ներկայությունը» (ԺՈՂՈՎՈՂ 8.12):

Աստված մի քանի արժեքավոր դասեր է տվել ինձ ճգնաժամը կառավարելու վերաբերյալ: Հիսուսն ասաց. «Ինձ մո՛տ եկեք» (Մատթեոս 11.28)։ Նա չասաց վազել հեռախոսի մոտ և զանգել երեք ընկերոջ՝ արտակարգ իրավիճակի բախվելիս: Ես դեմ չեմ, երբ մարդկանց խնդրում ենք աղոթել մեզ համար, բայց եթե մենք վազենք մարդկանց մոտ, ապա բժշկություն չենք գտնի. նրանք միայն վիրակապ կդնեն մեր վերքին:

Կյանքում մենք բախվում ենք շատ մարտահրավերների և ճգնաժամերի: Երբեմն ճգնաժամերը մեծ են, երբեմն՝ փոքր: Որպեսզի ես չապրեի մշտական արտակարգ իրավիճակների մեջ, Տերը մղեց անդադար կամ ջանասիրաբար փնտրել Իրեն: Ես սովոր էի փնտրել Աստծուն ժամանակ առ ժամանակ, կամ՝ երբ մեծ անախորժությունների մեջ էին հայտնվում: Ի վերջո, հասկացա, որ եթե ուզում եմ երբևէ դուրս գալ մշտական ճգնաժամային իրավիճակից, ապա պետք է մշտապես փնտրեմ Աստծուն այնպես, ասես հուսահատորեն Նրա կարիքն ունեմ: Ես պետք է փնտրեմ Նրան դժվար ժամանակներում և օրհնված ժամանակներում:

Մենք հաճախ Աստծուն քիչ կարևորություն ենք տալիս, երբ մեր կյանքում ամեն բան լավ է ընթանում: Բայց ես ուսումնասիրել եմ, որ եթե Նրան փնտրում ենք միայն հուսահատության պահերին, ապա հաճախ Նա մեզ հուսահատ իրավիճակներում է պահում, որպեսզի շարունակենք հաղորդակցվել Իր հետ:

Աստված միշտ կփրկի և կօգնի մեզ, երբ գանք Նրա մոտ: Բայց եթե ուզում ենք մնալ մշտական խաղաղության և հաղթանակի մեջ, ապա պետք է ջանասիրաբար փնտրենք Նրան ամեն ժամանակ, ինչպես այսօրվա խոսքն է հորդորում:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ձե՛ռք բեր ճգնաժամը կառավարելու հմտություններ՝ մշտապես հաղորդակցվելով Աստծո հետ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon