Ճշմարտության Հոգի

Ճշմարտության Հոգի

«Բայց երբ որ Նա՝ ճշմարտության Հոգին, կգա, Նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ…» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 16.13):

Ես շատ դժբախտ էի և ունեի բազում դժվարություններ, որոնց համար տարիներ շարունակ մեղադրում էի մարդկանց և հանգամանքներին: Ես դժվարանում էի կառուցել ու պահպանել լավ փոխհարաբերություններ և համոզված էի, որ ինձ շրջապատող մարդիկ պետք է փոխվեին, որպեսզի կարողանայինք հաշտ լինել միմյանց հետ: Իրականում, իմ մտքով երբեք չէր անցնում, որ գուցե ե՛ս եմ խնդիրներ ստեղծողը:

1976 թվականին՝ մի օր, երբ աղոթում էի, որ ամուսինս փոխվեր, Սուրբ Հոգին խոսեց իմ սրտում: Ես ցնցված էի, երբ Նա սկսեց մեղմորեն մերկացնել այն խաբեությունը, որի մեջ հայտնվել էի՝ հավատալով, որ խնդիրը բոլորի մեջ է՝ բացի ինձնից: Երեք օր շարունակ Սուրբ Հոգին հայտնում էր իմ բացասական կողմերը. ես եսասեր էի, քննադատող, իշխող, վերահսկող, ինձ հետ դժվար էր շփվելը, ուրախ ժամանակ անցկացնելը, և սա ցուցակի ընդամենը սկիզբն էր:

Այս ճշմարտությանը դեմառդեմ կանգնելը չափազանց դժվար էր ինձ համար, բայց Սուրբ Հոգին տվեց շնորհք, ու ես ոտք դրի բժշկություն և ազատություն տանող ճանապարհին: Շատ ճշմարտություններ, որ այսօր սովորեցնում եմ, հասկացել եմ հենց այդ ժամանակ: Սատանան մեծ խաբեբա է և ստի հայրն է. եթե նա կարողանա պահել մեզ խավարում, ապա մենք կմնանք գերության և թշվառության մեջ: Թեև ճշմարտությանը դեմառդեմ կանգնելը կարող է ցավոտ լինել, սակայն դա կենսականորեն անհրաժեշտ է առաջընթացի և ազատության համար:

Ինչպես Հիսուսն ասաց այսօրվա խոսքում, Սուրբ Հոգին ճշմարտության Հոգի է, և Նա կխոսի մեզ հետ ու կառաջնորդի ամբողջ ճշմարտության մեջ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. խնդրի՛ր, որ Սուրբ Հոգին հայտնի խաբեության այն բնագավառները, որոնք առկա են քո կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon