Մարդկանց առաջնահե՛րթ նշանակություն տուր

Մարդկանց առաջնահե՛րթ նշանակություն տուր

«Բայց ես՝ քավ լիցի, որ Տիրոջ դեմ մեղք գործեմ՝ ձեզ համար աղոթք անելուց դադարելով…» (Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ 12.23):

Արդյունավետ աղոթքի բանալիներից մեկն այն է, երբ կենտրոնանում ենք ուրիշների վրա և չենք տարվում սեփական կարիքներով: Անշուշտ, մենք կարող ենք աղոթել մեզ համար և խնդրել Աստծուց լրացնել մեր կարիքները, բայց անհրաժեշտ է խուսափել անդադար մեզ համար աղոթելուց: Ինքնահաճո, եսասեր և եսակենտրոն աղոթքներն արդյունավետ չեն, ուստի պետք է իսկապես ջանանք աղոթել նաև ուրիշների համար: Ես մշտապես լսում եմ չորս կամ հինգ մարդու մասին, որոնք աղոթքի կարիք ունեն, և երբ այդ աղոթքներից մի քանիսը պատասխանվում են, ես տեղեկանում եմ այլ մարդկանց մասին, որոնց համար նույնպես պետք է աղոթել: Հավանաբար, քո կյանքն էլ այդպիսին է: Դու լսում ես, որ ինչ-որ մեկը վերջերս հրաժեշտ է տվել հարազատին, մեկ ուրիշն աշխատանքի կարիք ունի, մյուսը՝ կացարանի, ինչ-որ մեկը բժշկից վատ լուր է լսել, մեկի երեխան է հիվանդ, մյուսի ամուսինն է թողել-հեռացել…

Մարդիկ ունեն տարբեր կարիքներ, և նրանց հարկավոր են մեր աղոթքները: Աստված ուզում է, որ աղոթենք միմյանց համար անկեղծ սիրով և սրտացավությամբ: Երբ աղոթում ենք ուրիշների համար, մենք ցանում ենք սերմեր, որոնք պտուղ կբերեն մեր կյանքում: Հիշում եմ մի կնոջ, ով ասաց, որ մասնակցել էր իմ համաժողովներից մեկին, որտեղ ես աղոթել էի հիվանդների համար: Թեև նա ավշային սպիտակարյունություն ուներ, բայց աղոթել էր ուրիշների բժշկության համար և նույնիսկ չէր մտածել իր համար աղոթելու մասին: Հաջորդ շաբաթ այցելել էր բժշկի և հետազոտությունից հետո ասել էին, որ թեև չեն հասկանում՝ ինչ է կատարվել, բայց նա այլևս չունի այդ հիվանդությունը:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. որքան շատ ես ձեռք մեկնում ուրիշներին, այնքան շատ է Աստված ձեռք մեկնում քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon